POLITICO-ն Եվրոպայի խորհրդում «ադրբեջանական» կոռուպցիոն սկանդալի մասին
Փողերի լվացման, նաեւ ավտոկրատ վարչակարգի կասկածելի գումարային փոխանցումների ու կաշառքների շուրջ սկանդալը հեղինակազրկեցին մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի ամենահարգված կազմակերպություններից մեկին, գրում է POLITICO–ի հոդվածագիրը Եվրոպայի Խորհրդում կոռուպցիոն սկանդալին նվիրված իր հրապարակման մեջ։
Ջակոպո Բարիգազզին իր հոդվածում գրում է, որ Իտալիայի իշխանությունները պատրաստվում են բողոքարկել Եվրոպայի Խորհրդի անդամի նկատմամբ դատավարության մասին դատարանի որոշումը՝ փողերի լվացման մեղադրանքի մասով, բայց դա չի վերաբերի կոռուցպիայի մեջ մեղադրանքներին։
Միլանում դատավորը վերջերս որոշել էր հետաքննություն սկսել նախկին իտալացի խորհրդարանական, ԵԽ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի նկատմամբ՝ փողերի լվացման մեղադրանքով։ POLITICO -ին տված հարցազրույցում Վոլոնտեն հայտնել է, որ դատավարությանը սպասում է «վստահությամբ», սակայն հրաժարվել է պատասխանել հարցերին։
Հեղինակը նշում է, որ դատախազության կարծիքով Վոլոնտեն Ադրբեջանից ստացել է գրեթե 2․4 մլրդ եվրո՝ Խորհրդում «երկրի քաղաքական դիրքորոշմանն աջակցելու» դիմաց։ «Այս գործով դատական լսումները կանցնեն ապրիլին ու ամենայն հավանականությամբ մեծ ուշադրություն կգրավեն, քանի որ հնչելու են հայտարարություններ կոռուցպիայի ու կաշառակերության մասին մի հաստատությունում, որը վաղուց ձգտում էր կառավարման լավագույն պրակտիկա ստեղծել Ադրբեջանի նման երկրներում»,- գրում է հեղինակը։
Նա հիշեցնում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները ու հակակոռուպցիոն խմբերը՝ այդ թվում Amnesty International-ը եւ Transparency International –ը կոչ են անում անցկացնել անկախ հետաքննություն Ադրբեջանից կասկածելի գումարների հոսքի ու որոշումների կայացման վրա դրանց ազդեցության վերաբերյալ։
Հոդվածագիրը մանրամասնում է նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի պատմությունը, որը ԵԽԽՎ-ում մերժվել էր ձայների մեծամասնությամբ։ Քվեարկությունից մի քանի օր անց Վոլոնտեն էլեկտրոնային նամակ էր գրել ադրբեջանցի քաղաքական գործիչ Էլհան Սուլեյմանովին, որում, դատախազների խոսքով, գանգատվել էր , որ նա չի հարգում իրենց պայմանավորվածությունը։
Հոդվածում նաեւ շեշտված է, որ ադրբեջանցի չինովնիկը չի պատասխանել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին, չնայած տեղական լրատվամիջոցներով հայտնել է «իր երկրի նկատմամբ զրպարտանքի մասին»։ Մեղադրանքները ամբողջովին հերքում է նաեւ ԵԽ մեկ այլ անդամի՝ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի մամուլի քարտուղարը։ Ագրամունտին կասկածում են այն բանի մեջ, որ նա Վոլոնտեի նման օգնել է Ադրբեջանին ձախողել զեկույցի վերաբերյալ քվեարկությունը։
Սակայն հոդվածագրին հաջողվել է ստանալ Վոլոնտեի փաստաբանի մեկնաբանությունը, որը բացատրել է, որ այդ գումարները ստացվել են «մշակութային միջոցառումների համար» ու «ոչ մի առնչություն չեն ունեցել Ստրասբուրգում վեհաժողովի աշխատանքի հետ»։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...