«Ընգե՛ր, ձևը տենց չի՛, կգնաս, ընգերներիդ հետ կատակ կանես, լսեցի՞ր». ՔՊ-ականը՝ Մեսրոպ Մանուկյանին
Երբ որ կեղտոտ կոշիկներով փորձում են մտնել բիզնեսի դաշտ, դա շատ զզվելի է, քաղաքականությունը դնենք մի կողմ, ես գալիս եմ դիմակով, ասում եմ՝ դիմակով եմ, որովհետեւ վատառողջ եմ, դուք այդ կտորը չեք դնում ձեր տեսանյութի մեջ, բայց ձեր ելույթը դնում եք, ձևը տենց չի, ընգեր։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց ՔԿ խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։
Ուրեմն, ինչ վերաբերվում է ձեր նշած ծափ տվողներին, ես կխնդրեմ հարգանքով խոսեք մարդկանց մասին, ովքեր աշխատում են և դա կոչվում է հանդիսատես, այլ ոչ թե ծափ տվողներ։ Պարոն Մանուկյան, ես ձեզ, ձեր ընտանիքը ճանաչելով վստահ եմ, որ դուք այն մարդկանցից չեք, որ թոշակառուներին կուզեիք այդպես ծաղրանքով ներկայացնել։ Այդ հաղորդումների մեծ մասին գնում են թոշակառուներ ու գնում են տասնյակ տարիներ, համ տնից դուրս են գալիս, համ զբաղվում են, երկու-երեք ժամ էլ հաղորդման են մասնակցում, մի հատ էլ գումար են ստանում։ Չի կարելի այդպես արտահայտվել»։
Նշենք, որ խոսքը Հանրային հեռուստաընկերությամբ թոք շոուների ժամանակ հետին պլանում նստած հանդիսատեսի մասին է, որոնք բանախոսների այս կամ այն խոսքից հետո ծափահարում են։ Մեսրոպ Մանուկյանը նշել էր, որ հսկայական փողեր են դուրս գրվել այդ մարդկանց վճարելու համար։
ՔՊ–ական անդամը շարունակեց. «Պարոն Զարոկյանը մեկնաբանություններում գրում է՝ «Ինդիվիդում քասթինգ» ՍՊԸ-ն պետական տենդերներ է շահում 2020 թվականից։ Հիմա ես այստեղից ասում եմ՝ դու սուտ ես ասում, որովհետև ես հանրային հեռուստաընկերության հետ աշխատում եմ առնվազն 2014 թվականից, պայմանագրի օրինակն է այստեղ բերել եմ եթե պետք է՝ ցույց կտամ։
Չի կարելի հանրությանը խաբել չի կարելի մոլորեցնել, դու խոսում ես բիզնեսի մասին։ Ես հուսով եմ այնքան ազնվություն կունենաս, նույն ձև հերքումը կգրես, ոնց որ գրում ու մեղադրում ես։ Ես կխնդրեմ տեսանյութեր դնելուց ամբողջական դնեք, կիսատ պռատ բաներ պետք չի դնել, էդ կինոների ժանրը թարգենք էլի»։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...