Երևանի Կապույտ մզկիթում անցկացվեց Յալդայի գիշերվա տոնակատարությունը
Յալդայի գիշերվա տոնական արարողությունը՝ իրանագետների, արևելագետների, համալսարանական դասախոսների և Հայաստանի դպրոցներում պարսկերեն դասավանդող ուսուցիչների, Իրանագիտության բաժնի ուսանողների և պարսկերեն սովորող ուսանողների մասնակցությամբ, անցկացվեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ Երևանում։
«Յալդայի գիշերը մի հրաշալի առիթ է, որ բոլորը հավաքվեն իրենց ընտանիքների անդամների հետ, զրուցեն անցյալի մասին և Յալդայի հեքիաթներով ու պատումներով կիսվեն միմյանց հետ։ Այս միասնությունը և համերաշխությունը հասարակության մեջ պահպանված Յալդայի լավագույն ավանդույթներից է։ Այսպիսով հին իրանական ավանդույթները դարեդար պահպանվել և փոխանցվել են սերունդներին՝ դառնալով իրանական ինքնության անքակտելի բաղադրիչները։ Այս տոնի գլխավոր գաղափարներից է այն, որ մարդիկ հավաքվում և իրար կողքին են անցկացնում ու հաղթահարում դժվարին ժամանակները, երբ դրսում մութ է։ Իսկ այդ մթությունը, չնայած երկար է տևում, սակայն ի վերջո ավարտվելու է, և դժվար գիշերվանից հետո մենք նորից կտեսնենք արևի լույսը․․․»,– ասաց դեսպանը։
Իր խոսքի մեկ այլ հատվածում դեսպան Շիրղոլամին ընդգծեց Յալդայի գիշերվա և մյուս ազգային տոների պահպանման և երիտասարդ սերնդին այդ մշակույթների փոխանցման կարևորությունը՝ նշելով, որ այդ գիշերը Հաֆեզի բանաստեղծությունների ընթերցմամբ և խրատական պատմությունների ներկայացմամբ երիտասարդներն ու երեխաները ավելի մոտիկից են ծանոթանում իրանական և իսլամական մշակույթին։
Դոկտոր Ոսկանյանը նույնպես Յալդայի գիշերը գնահատեց որպես իրանական հնագույն տոներից մեկը և այդ երկրի մշակույթի ու քաղաքակրթության խորհրդանիշ՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր է ունեցել Իրանի կայունության, տոկունության և անկախության պահպանման գործում, և հենց այսպիսի տոների ու ավանդույթների պահպանումն է, որ ապահովել է Իրանի շարունակական ու հավերժական գոյությունը, որը կշարունակվի նաև ապագայում։
Միջոցառման ընթացքում նաեւ Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզու սովորող աշակերտներն ու իրանագիտության ուսանողները ընթերցեցին պարսկերեն բանաստեղծություններ, իսկ ավարտին «Մեհր Ային» երաժշտական խումբը կատարեց իրանական ավանդական երաժշտության ստեղծագործություններ, որոնք արժանացան ներկաների ջերմ ծափահարություններին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում