Մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ են հայտնաբերվել «Ոսկու շուկայի» տնօրենի տնից ու աշխատավայրից
Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենին պատկանող տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ, հաղորդել է shamshyan.com-ը:
ԱԺ նախկին պատգամավոր՝ «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի փեսայի՝ 44-ամյա Զոհրաբ Ասատրյանի բնակության և աշխատանքի վայրում խուզարկություններ են իրականացվել, ինչի հետևանքով հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք և թմրամիջոց:
Ըստ shamshyan.com-ի՝ նրա բնակության վայր՝ Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, տուփով՝ դեղահաբերով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրեն Զոհրաբ Ասատրյանը:


















































Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարները
Կոտայքի մարզում 7 երիտասարդ, որոնցից 3-ը անչափահաս, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր
Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)