Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արևմտյան հետախուզությունը կասկածում է Ռուսաստանին՝ Իլոն Մասկի Starlink արբանյակների դեմ զենք մշակելու մեջ․ AP Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում Հաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա Անդրեասյան Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը Ամենաբարձր գնահատանքի է արժանի էներգետիկների մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունը Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել (տեսանյութ) Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրում Թրամփը հայտարարություն կանի Պենտագոնի ղեկավարի հետ Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը. թուրքական մամուլի անդրադարձը Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին ՀՀ-ն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս. Դավիթ Խուդաթյան

Արևմտյան հետախուզությունը կասկածում է Ռուսաստանին՝ Իլոն Մասկի Starlink արբանյակների դեմ զենք մշակելու մեջ․ APՀունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» ՋերմուկումՀաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա ԱնդրեասյանԳյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել էԿասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունըԻրանը լիովին պատրաստ է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակմանը. ԱրաղչիԲջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա. Տիգրան ԱվինյանԱմենաբարձր գնահատանքի է արժանի էներգետիկների մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունըՏոկաևը կոչ է արել ԵԱՏՄ-ի շրջանակներում համատեղ ստեղծել տրանսպորտային և լոգիստիկ շրջանակԱռկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են ձյանը, բայց մասնավորը ևս պետք է մաքրի իր հարակից տարածքը. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել (տեսանյութ)ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունըՀրազդանի կիրճում կառուցապատման էական սահմանափակումներ կլինենՈւխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցիԳազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրումԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրաԵլիսեյան պալատի աշխատակիցը երկու տարի շարունակ արժեքավոր իրեր է գողացել նախագահական նստավայրիցՄոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառովՄեսսին անհավանական է, սակայն իմ ընտրությունը Կրիշտիանու Ռոնալդուն է Մայամիի բանակցությունները՝ արդյունավետ, բայց առանց առաջընթացիԵրևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններԹրամփը հայտարարություն կանի Պենտագոնի ղեկավարի հետՈ՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը. թուրքական մամուլի անդրադարձըՆարեկ Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերՄակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասինՏեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս. Դավիթ ԽուդաթյանԱլիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովինՈւկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԷլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երեւանի եւ Հայաստանի մարզերի մի շարք հասցեներում Հրդեհ Գուգարք գյուղումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպությունԼուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ՓաշինյանինՄենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկանց զոհվելու համար.ՊուտինԷստոնիայի դատարանը ստիպել է Կալլասին հրապարակայնորեն հերքել երկրի խորհրդարանի անդամի հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքներըՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն. ԱՄՆ հետախուզության տնօրենՀրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիԵրևանում գողացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամՄեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ են հայտնաբերվել «Ոսկու շուկայի» տնօրենի տնից ու աշխատավայրիցԱրամ Ա–ն 2026–ը հայտարարում է «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի»Թրամփի վարչակազմը հետ է կանչում Բայդենի օրոք նշանակված դեսպաններին, նաեւ՝ ՀայաստանիՆիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ումԱնծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կենտրոնների մոտՀաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջենՍերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններինՀայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտՀպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելությունԴանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Հայաստան

Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Հարգելի՛ ներկաներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին հյուրընկալության և այսօրվա նիստի գերազանց կազմակերպման համար։

Թույլ տվեք նաև Ղազախստանի Հանրապետությանը մաղթել հաջող և արդյունավետ աշխատանք առաջիկա նախագահության ընթացքում։

Նիստի հարգելի՛ մասնակիցներ,

Այս տարի մենք ամփոփում ենք մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը, որի շրջանակներում կուտակվել է համագործակցության զգալի գործնական փորձ։

Այս համատեքստում, մենք ներկայումս մշակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։

Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։

Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը կայուն հետաքրքրություն ցուցաբերող դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։

Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։ Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընթացակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։

Համոզված եմ, որ Հանձնաժողովն՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը՝ փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով։

Թույլ տվեք ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա։

Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։

Այս առումով, գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։

Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։

Գործընկերներ,

Վերջին տարիներին ծառայությունների ոլորտի կարևորությունը մեր տնտեսություններում կայուն աճում է։ Այս ոլորտը ձևավորում է ՀՆԱ-ի և զբաղվածության զգալի մասը։

Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։

Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։

Ոչ պակաս նշանակալի ուղղություն է նաև թվայնացումը: Կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի համար։

Այս տարի կոնսենսուս է ձևավորվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ: Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնականացված, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, և արդեն իսկ ներդրվում են մի շարք մեխանիզմներ՝ ստեղծելով կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար։

Այս համատեքստում, այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկն ապրանքների տեղաշարժի թափանցիկության և հետագծելիության բարձրացումն էր։

Դրոշմավորման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը։

Այս միջոցառումներն ուղղած են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը։

Զբոսաշրջության ոլորտն ունի զգալի բազմապատկական ազդեցություն և ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում, և այսօր ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը։

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման։

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարվա առիթով և մաղթում հաջողություններ 2026 թ.-ին, իսկ մեր ժողովուրդներին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հաստատվել է Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: