Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել է Դա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. Թրամփ Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը Կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք Հայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Լոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ) Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարան Կապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք) Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)

Ռուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվելԳևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմիցԲենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ ԷմիրություններՌուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրաՄենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերըՄիջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայից
Մշակույթ

Հայ մշակույթն ու արվեստը համաշխարհային ժառանգության մաս են և սահմանափակված չեն որևէ տիրույթում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ կազմակերպվող Հայ արվեստի և մշակույթի երկօրյա համաժողովի բացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, մշակույթի գործիչներ Հայաստանից և սփյուռքից:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ֆորումը հայ արվեստի և մշակույթի զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ «Հայ մշակույթն ու արվեստը համաշխարհային ժառանգության անբաժանելի մաս են և սահմանափակված չեն որևէ տիրույթում: Արվեստն ու մշակույթը ստեղծվում են նաև այսօր. ներկայում ևս ունենք մեծանուն արվեստագետներ, ստեղծագործողներ, որոնցով, իրավամբ, կարող ենք հպարտանալ: Պետության առաքելությունն ու հանձնառությունն են տաղանդավոր մարդկանց հավաքել մեկ հարթակում՝ միասին քննարկելու կարևոր հարցեր՝ աջակցելով առաջնահերթ ծրագրերին և լավագույն գաղափարներին»:

Խոսելով մշակութային քաղաքականության մասին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը մատնանշել է պետական աջակցությունը՝ կարևորելով տարբեր մշակութային կառույցների գույքային, նյութատեխնիկական, անհրաժեշտ գործիքներով հագեցվածության ապահովման աշխատանքները: «Ստեղծագործող մարդիկ պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ, հարմարավետ միջավայր, որպեսզի մշակույթի և արվեստի մասին մտածելու ժամանակ ունենան: Պետության հանձնառությունն է՝ ապահովել պայմաններ և միջավայր, որպեսզի մշակույթն ու արվեստը դառնան ինքնաբավ: Ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսավորման նոր մոդելներն ուղղված են ինքնաբավության ապահովմանը: Վստահ եմ՝ սփյուռքի մեր հայրենակիցները շատ մեծ աջակցություն կարող են ցուցաբերել՝ կիսելով իրենց փորձն ու գաղափարները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ֆորումին մաղթելով հաջող և արդյունավետ քննարկումներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը տարբեր երկրներում մշտապես ընկալվել է որպես մշակույթի և արվեստի կրող՝ շնորհիվ հայազգի անվանի արվեստագետների. «Մշակույթը միավորում է հայ ժողովրդին՝ անկախ աշխարհագրությունից: Արվեստի և մշակույթի համաժողովի նպատակներից է ամրապնդել այս միասնությունը, ստեղծել համագործակցության նոր կամուրջներ Հայաստանի և սփյուռքի միջև, աջակցել հայ արվեստագետների փոխճանաչելիությանը, խթանել համատեղ նախագծերի իրագործումը, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետների ներգրավմամբ ձևավորել մշակութային քաղաքականության ժամանակակից և համապարփակ օրակարգ մերօրյա իրականության համար»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Երկօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմաոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և մի շարք մշակութային միջոցառումներ։

Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 250 հայ արվեստագետների, փորձագետների և ստեղծագործ անհատների աշխարհի տարբեր երկրներից։ Այն միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը և, ամենակարևորը, հայկական մշակույթի ու արվեստը միջազգային հարթակներում ներկայացմանը։