Հռոմում հանրային ցուցադրության է հանվել «Մոնա Լիզան նկարազարդված ձեռագրերում» 15-րդ դարի Աստվածաշունչը
15-րդ դարի Աստվածաշունչը, որը համարվում է Վերածննդի դարաշրջանի ձեռագրերի ամենատպավորիչ օրինակներից մեկը, հինգշաբթի հանրային ցուցադրության է հանվել Հռոմում՝ Վատիկանի Սուրբ տարվա տոնակատարությունների շրջանակում, հաղորդում է Associated Press-ը։
Բորսո Դեստեի երկհատոր Աստվածաշունչը, որը հայտնի է իր շքեղ մանրանկարներով՝ արված ոսկով և աֆղանական լազուրիտով, ներկայացվել է Իտալիայի Սենատում, որտեղ կցուցադրվի մինչև հունվարի 16-ը։ Աստվածաշունչը սովորաբար պահվում է Մոդենայի գրադարանի սեյֆում և հազվադեպ է ի ցույց տրվում հանրությանը։ Այն Հռոմ է տեղափոխվել ուժեղ հսկողության ներքո, և դրա՝ Սենատ ժամանումը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, երբ աշխատողները տարբերիչ նշաններ չունեցող ֆուրգոնից հանել են երկու մեծ կարմիր արկղ, ապա հանել հատորները՝ պղպջակաթաղանթով փաթաթված։
Դուքս Բորսո Դեստեի պատվերով գրված Աստվածաշունչը ստեղծվել է 1455-1461 թվականների ընթացքում՝ գեղագիր Պետրո Պաոլո Մարոնեի և նկարազարդողներ Տադդեո Կրիվելլիի և Ֆրանկո դեյ Ռուսսիի կողմից: Իտալիայի մշակույթի նախարարությունն այն համարում է մանրանկարչական արվեստի բարձրագույն դրսևորումներից մեկը, «որը համատեղում է սրբազան արժեքը, պատմական նշանակությունը, թանկարժեք նյութերը և նուրբ գեղագիտությունը»:
Հռոմում գտնվելու ընթացքում Աստվածաշունչը կպահվի խոնավությունը կարգավորող ապակու ետևում, բայց այցելուները կկարողանան այն կարդալ թվային եղանակով՝ օգտագործելով գերբարձր թույլտվությամբ պատկերներով սենսորային էկրաններ: Աստվածաշունչը սովորաբար պահվում է Մոդենայի Էստենսե պատկերասրահում, որի տնօրեն Ալեսսանդրա Նեկկինայն անվանում է «Մոնա Լիզան նկարազարդված ձեռագրերում»՝ իր նրբին վարպետության և կրոնական ոգեշնչման պատճառով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո