Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն
Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն և ձևավորվել է հայագիտական կենտրոնի խորհուրդ՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նշյալ համալսարանի միջև 2025 թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի:
Բացման արարողությանը, ի թիվս այլ պաշտոնյաների, ներկա է եղել նաև Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:
Հայագիտական կենտրոնի աշխատանքն ուղղված է լինելու հայոց լեզվի, գրականության և մշակույթի ոլորտում ակադեմիական գիտելիքների զարգացմանը և տարածմանը: Կենտրոնը կտրամադրի նաև դրամաշնորհներ՝ հայագիտական գիտահետազոտական ծրագրերի իրականացման նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Լեհաստանում հայագիտական կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է, որը գալիս է լրացնելու պետական բյուջեի միջոցներով աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներում գործող բուհական և գիտական կառույցների իրականացրած հայագիտական ծրագրերը: Նա կարևորել է կենտրոնի բացումը Լեհաստանում՝ հատկապես հայ համայնքի առկայության, ինչպես նաև Լեհաստանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և զարգացման տեսանկյունից: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջիկայում հենց Պոզնանն է ընտրվել որպես հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի անցկացման վայր։
Նշենք, որ ի պաշտոնե Մխիթարի Գոշի անվան հայագիտական կենտրոնի խորհրդի անդամներն են Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Պոզնանի համալսարանի միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտորը, Լեհաստանի կառավարության, ազգային և էթնիկ փոքրամասնությունների միացյալ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչը, կենտրոնի տնօրենը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո