Երևանի քաղաքապետարանը բյուջեից գրեթե 2 միլիոն դոլար է ծախսել մեկ օրում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754 մլն 690.895 ՀՀ դրամ՝ գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
«Ժողովուրդ» օրաթերթը Armeps.am հարթակից տեղեկանում է, որ Երևանի քաղաքապետարանը «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ, որը խոշոր միջոցառումների կազմակերպումը մենաշնորհի պես իր ձեռքն է վերցրել, կնքել է 332 միլիոն 934 հազար 895 դրամի կամ 865 հազար դոլար արժեքով պայմանագիր միջոցառման կազմակերպման համար։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանի պետական գնումները և արձանագրել, որ միջոցառմանը նվագելու համար հարկատուները «Կարեն-Սևակ» խմբին վճարել են 10 մլն 666 հազար դրամ, «Մալխաս ջազ տրիո» բենդի ելույթի համար վճարվել է 1 մլն 269 հազար դրամ, միջոցառման կազմակերպման համար կնքված մեկ այլ պայմանագրով հատկացվել է 53 մլն դրամ: «Նեմրա» բենդին համերգի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ, «Ռեինկարնացիային»՝ 5 մլն դրամ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին վճարվել է 10 մլն դրամ՝ 55 րոպե նվագելու համար։ Սուրեն Առուստամյանին վճարվել է 1 մլն 160 հազար դրամ ռոք համերգի ընթացքում 30 րոպե նվագելու երգելու համար, Վահագն Հայրապետյան տրիոյի 30 րոպե ելույթն արժեցել է 825 հազար դրամ։
Հաղորդավար Վահե Խանամիրյանին 12:00-21:00-ն ջազ համերգը վարելու համար վճարվել է 834 հազար դրամ։ Երևան քաղաքի տարբեր հրապարակներում տաղավարների պատրաստման համար հատկացվել է 34 մլն 800 հազար դրամ։ Արցախի պետական ջազ նվագախմբին հատկացվել է 1 մլն 210 հազար դրամ 30 րոպե ելույթ ունենալու համար։ «Բամբիռ» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 2 մլն դրամ։
Դիանա Աբգարի հրապարակում Բենի Բենասիի 90 րոպեանոց ելույթն արժեցել է 35 մլն 750 հազար դրամ։ Նույն հրապարակում «Թմբաթա» խմբի 30 րոպե ելույթն արժեցել է 1 մլն դրամ։ «Լավ էլի» խմբի 30 րոպեանոց ելույթն արժեցել է 1 մլն 800 հազար դրամ։ 30 րոպե ելույթի համար «Կամի Ֆրենդս» բենդին վճարվել է 2 մլն 300 հազար դրամ»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո