Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
 Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան  Մերձավոր Արևելքում ճգնաժամի միգրացիոն ճնշումների պարագայում ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետ Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար Թրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալով TRIPP-ը կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունը․ Վրաստանի նախկին փոխվարչապետ Նոան` Հայաստանի Սուպերգավաթակիր Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Քաղաքացիների ընդունելություն՝ էկոնոմիկայի նախարարությունում Այսօր հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ

Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկԴադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան Շատ ուրախ եմ նոր պարտականություններով ակումբ վերադառնալու համար. Դավիդ ՎիլյաՄերձավոր Արևելքում ճգնաժամի միգրացիոն ճնշումների պարագայում ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետԳյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համարԿանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀՍահարայի ավազները սպիտակել ենԻրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերիցԹրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալովTRIPP-ը կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունը․ Վրաստանի նախկին փոխվարչապետՆոան` Հայաստանի ՍուպերգավաթակիրԹուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվելՊարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացըՌուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբՔաղաքացիների ընդունելություն՝ էկոնոմիկայի նախարարությունումԱյսօր հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն էՏեղեկությունը ստուգվեց և հաստատվեցՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներԱրսեն Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնումԽաղային օրվա գլխավոր իրադարձություններն ու գրանցված արդյունքներըՎարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարինՀացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էSaudi Aramco-ն կգնի ուկրաինական ԱԹՍ-ներՌուսաստանը օրական 150 մլն դոլար լրացուցիչ եկամուտ կստանա. FTԸմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշներըՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում«ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում»Խարդախ սխեմաներ. Կենտրոնական Բանկը զգուշացնում էԻրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվելԻրաքում բախվել են ամերիկյան լիցքավորող օդանավերըՀայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններինԵՄ-ն ողջունել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևըԲեռնում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունըՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ ռազմական արդյունաբերության հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորություններըԱպօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումներըՎրաստանի իշխանությունները վստահեցրել են ԵՄ-ին, որ կդադարեցնեն ռուսական նավթի վերաարտահանումըԱՄՆ ռազմածովային ուժերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ կուղեկցեն նավերըՀայաստանի փորձագիտական կենտրոնը ստացել է հավատարմագրում Արաղչին հատուկ ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը Թիրախավորվել են ռազմական նշանակության օբյեկտներ և իշխանական կառույցների շտաբերԳյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունըՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՎերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերինՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԹուրքիաԻրանամետ խմբավորումն ստանձնել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը կործանելու պատասխանատվությունըԻնջիրլիքի ավիաբազայում որսացել են իրանական հրթիռներՀայկական ոսկերչությունն առաջանցիկ քայլերով առաջ է գնումՄենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են  իրանցիներին. Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար
Մամուլ

Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ

«Վաչագանս շատ աշխույժ երեխա էր, սպորտով էր զբաղվում։ Պատանիների ազատ ոճի ըմբշամարտի անհատական առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնական, պարգևատրվել պատվոգրերով և արժանացել մեդալների: Հարգանքով էր բոլորի նկատմամբ։ Փոքրուց սիրում էր անակնկալներ մատուցել։ Մի օր զանգեց. «Մա՛մ, կարո՞ղ ես մի քիչ ուշ գալ տուն»։ Հարևանի տանն էի, կրկին զանգեց՝ հիմա կարող ես գալ։ Մարտի ութն էր։ Ծաղիկներ ու նվեր էր պատրաստել ինձ համար։ Երևի աղջիկ երեխան այդքան բան չէր կարող մտածել։ Նույնն էլ՝ հասուն տարիքում։ Վարդերով եկավ իմ աշխատավայր ինձ շնորհավորելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նադեժդան՝ Վաչագանի մայրը։ Ասում է՝ որդին վաղ տարիքից առանց հայրիկի է մեծացել։ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Վալերան 2003 թվականին մահացել էր դժբախտ պատահարի հետևանքով։ «Ոչ մեկի ձեռքին չի նայել, հպարտ էր այդ առումով, ես էլ ամեն ինչ արել եմ, որ երբեք որևէ բանի կարիք չզգա»։

Վաչագանը ծնունդով Արցախից է՝ Մարտունի քաղաքից։ Սովորել է Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ-հոսքային դպրոցում։ Ընտրությունը կանգ է առել բնագիտական հոսքի վրա: «Դպրոցում սովորելու տարիներին իրեն միշտ ասում էի՝ այնպիսի բան չանես, որ ինձ բողոքեն։ Կրթության բաժնի աշխատող էի։ Միշտ ասում էր. «Մա՛մ, ինձանից երբեք որևէ մեկը չի բողոքի»։ Ընկերների հանդեպ էր շատ ուշադիր, չէր հանդուրժում, երբ տղաներն աղջիկներին նեղացնում էին կամ ոչ պատշաճ բառապաշարով խոսում»։ Մայրիկն ասում է՝ դպրոցից հետո Վաչագանը սեփական ուժերով ընդունվել է Արցախի պետական համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետ, ուսանել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ։ Այնուհետև մեկնել է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Արցախի ՊԲ-ի 3-րդ պաշտպանական շրջանի զենիթահրթիռային մարտկոցում: Եղել է ջոկի հրամանատար: Ծառայության ժամանակ մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ ցուցաբերելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգևատրվել է պատվոգրերով և մեդալներով։ Տիկին Նադեժդան հիշում է՝ որդու 18-ամյակը չէր լրացել, դիմում էր գրել նախարարին, որ ցանկանում է մեկնել ծառայության։ «Ինձ զանգահարեցին նախարարությունից, հարցրեցին՝ տեղյա՞կ եմ, որ դիմում է գրել Վաչագանը։ Ասաց. «Մա՛մ, ես մեկնելու եմ ծառայության, չասես, որ տեղյակ չես»։ Ու այդպես էլ մեկնեց բանակ»։ Քառօրյա պատերազմի ժամանակ, չնայած չէր ծառայում, բայց օգնում էր տղաներին ինչով կարողանում էր։

Վաչագանի մարտական ուղին փաստում է. «Վաչագան Վալերայի Դադալ յանը 2016 թ. հուլիս ամսից զորակոչվում է զինվորական ծառայության։ Հաշվի առնելով իր հմտություններն ու կարողությունները՝ նշանակվում է ՊԲ N զորամասի Զենիթային հրթիռային հրետանային մարտկոցի Զենիթահրթիռային դասակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր «իգլա» համալիր ջոկի հրաձիգ զենիթահարի պաշտոնում։ Ծառայության ընթացքում ձեռք բերած մասնագիտական և կազմակերպչական ցուցանիշների շնորհիվ նշանակվում է ԴԶՀՀ ջոկի հրամանատարի պաշտոնում և շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում։ Որպես կրտսեր հրամանատար՝ նա կարողանում էր հմտորեն ղեկավարել ջոկը։ Ծառայության ընթացքում ցուցաբերում է մասնագիտական բարձր ցուցանիշներ։ Համաբանակային մրցումներում բազմիցս զբաղեցրել է մրցանակային տեղեր, այդ թվում՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում և արժանացել տարբեր խրախուսանքների»։

Զորացրվելուց հետո Վաչագանն ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանում։ Նույն ժամանակահատվածում մոտ երկու տարի ծառայել է Ստեփանակերտի ոստիկանության ՊՊԾ-ի գումարտակում: Այդ ընթացքում Վաչագանը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին, եղել է թեժ կետերում, մասնակցել Ջրականի, Հադրութի, Շուշիի մարտական գործողություններին։ «Ընկերներից մեկի պատմելով, Վաչագանի հետ միասին Հադրութում, թշնամուն մեծ վնասներ հասցնելով, կարողացել են դուրս գալ շրջափակումից՝ իրենց հետ դուրս բերելով վիրավորներին և զոհված ընկերներին։ Պատմում են, որ երբ ասում էին, թե ինչ-որ թեժ տեղ պետք է գնան, առաջինն ինքն էր առաջ գալիս։ Ինձ չէր ասում, թե որտեղ է, գիտեի, որ Ստեփանակերտում է։ Անգամ հետախուզության է գնացել։ Ամեն տեղ փորձել է լինել, որ թույլ չտա թշնամու մուտքը մեր սահման։ Ինչի միջով ասես չի անցել 44-օրյա պատերազմի օրերին»։

44-օրյա պատերազմի օրերին Վաչագանի տունը ռմբակոծությունից վթարվում է։ «Ոստիկանությունից դուրս եկավ նաև այդ պատճառով, որ մնար Մարտունիում, վերահսկեր տան կառուցումը։ Ասում էր՝ կգնամ դասի, դիրքեր ու նաև կվերահսկեմ տան կառուցումը»։ Ավարտելով Արցախի պետական համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան։ Երկու տարի անց՝ 2023 թվականին արժանացել է մագիստրոսի աստիճանի: Մագիստրատուրայում սովորելուն զուգընթաց Վաչագանն անցել էր նաև պայմանագրային ծառայության։ «Շաբաթը երկու օր էր դասի գնում, որոշեց նաև ծառայել։ Դիրքեր էր բարձրանում, նաև հասցնում էր դասի գնալ։ Ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպել»։ 2021 թվականին էր Վաչագանն անցել պայմանագրային ծառայության, նշանակվել N զորամասի Զենիթահրթիռային մարտկոցի 2-րդ ԶՀ դասակի 2-րդ ԴԶՀՀ ջոկի հրամանատարի պաշտոնում։ Որոշ ժամանակ անց նշանակվել էր Զենիթահրթիռային մարտկոցի 2-րդ զենիթահրթիռային դասակի հրամանատար։ «Նախարարի հրամանով իրեն նշանակել էին սպայի պաշտոնում, բայց կոչումը չէին տվել։ Կադրային բաժնի անփութության պատճառով նշված է եղել, որ Վաչագանս ունի միջնակարգ կրթություն, այնինչ երկու կարմիր դիպլոմով ավարտել էր բուհերը»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախյան դիրքերի վրա։ Վաչագանի մարտական ուղին փաստում է. «Սեպտեմբերի 19-ին Վաչագան Դադալ յանը մեկնեց առաջնագիծ։ Նա մշտապես իր ենթակա անձնակազմի հետ էր։ Հաշվի առնելով պետական պաշտպանության վտանգի աստիճանը՝ նա ընտրեց ամենավտանգավոր ուղղությունը՝ «Լուսնյակ» կոչվող բարձունքը, որտեղից սպասվում էին հակառակորդի օդուժի հավանական գործողությունները։ Կարճ ժամանակահատվածում ենթակա անձնակազմի հետ անցնում է պաշտպանության։ Զեկուցելով վերադաս ՀՕՊ կառավարման կետ ենթակա ՀՕՊ ուժերի և միջոցների թիվ 1 պատրաստականության բերման միջոցառումները՝ նա պատրաստ էր մարտի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը մեծ ուժերով գրոհեց Արցախի սահմանների հայկական մարտական դիրքերը։ Հակառակորդը «Լուսնյակ» կոչվող բարձունքի շրջանում զավթեց մի քանի դիրքեր և փորձում էր ներխուժել նշված տարածքի խորքը։ Թշնամուն ընդառաջ դուրս եկավ բարձունքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանման անձնակազմը՝ հրամանատար Վաչագան Դադալ յանի ղեկավարությամբ։ Թշնամու օդային հարվածից հրթիռակոծվում է դիրքը»։ Վաչագանն անմահանում է սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջանի Սոս գյուղի «Լուսնյակ» կոչվող տեղանքում՝ փրկելով ընկերների կյանքը:

Վերջին զրույցները մայրիկի հետ եղել են հենց այդ օրը։ «Առօրյա թեմաներով զրուցում էինք, բայց չասաց, որ դիրքեր է բարձրանում։ Ընկերներին մի առիթով ասել էր՝ որ մի պատերազմ էլ լինի, ես ողջ չեմ մնա։ Հետո, երբ իմացա, որ իրեն կանչել են, ու մեկնում է առաջնագիծ, խոսեցինք՝ ցավդ տանեմ, զգույշ կմնաս, ինչ պետք լինի, կզանգես։ Պատասխանեց. «Դուք էլ զգույշ մնացեք»։ Վերջին զրույցը դա էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում։ Նշանված էր, պետք է ամուսնանային։ Հիմա սա ապրել չէ, որ ես ապրում եմ։ Տառապում եմ ու տանջվում։ Ամեն օր երանի եմ տալիս յուրաքանչյուր մահացողին։ Փաստացի այսօր ապրելու համար ոչ մի ուժ տվող բան չկա։ Սեպտեմբերի 19-ին մինչև տուն հասա, գլխիս վերևով այնքան «սնարյադներ» անցան։ Մտածում եմ՝ ինչո՞ւ որևէ մեկն ինձ չկպավ։ Վաչագանիս կասեին՝ իջիր, մորդ տիրություն արա»։

Հ. Գ. - Ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Վաչագան Դադալ յանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արցախի Մարտունի քաղաքի գերեզմանատանը։