Նորվեգիայում հայտնաբերվել են բրոնզե փյունիկյան մետաղադրամներ
Նորվեգիայում առգրավվել է 30 բրոնզե փյունիկյան մետաղադրամ, որոնց ուսումնասիրությունը գիտնականներին արժեքավոր տեղեկություններ է տվել հին ժամանակների առևտրային կապերի և հնագիտական արժեքների ապօրինի շրջանառության մասին։
Մետաղադրամները, ինչպես ենթադրվում է, գանձի մի մասն են, որը հայտնաբերվել է Թունիսի ափերի մոտ և թվագրվում է Երկրորդ փյունիկյան պատերազմի ավարտով (մ.թ.ա. 218–201 թթ.)։ Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Libyan Studies գիտական հանդեսում, վերլուծում է 2022 թվականին Օսլոյում մետաղադրամների առգրավման դեպքը՝ կիրառելով նումիզմատիկ և իրավական մեթոդներ՝ պարզելու դրանց ծագումն ու ապօրինի առևտրի ուղիները։
Հոդվածի հեղինակները նաև վերլուծել են իրավական և կազմակերպչական համատեքստը՝ նշելով, որ վերջին տասնամյակներում հնությունների, հատկապես մետաղադրամների առևտուրը դարձել է միաժամանակ ավելի ռիսկային և շահութաբեր հանցավոր ցանցերի համար։ Դրա պատճառներն են՝ քաղաքական անկայունությունը, մետաղորսիչների անկառավարելի օգտագործումը, հավաքորդների աճող հետաքրքրությունը և առցանց հարթակները, որոնք հեշտացնում են գաղտնի գործարքները։
Հետազոտողները կոչ են անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը, խստացնել հնագիտական առարկաների ծագման ստուգումը և ակտիվորեն կիրառել գիտական մեթոդներ՝ նումիզմատիկ վերլուծություն, կորոզիայի ուսումնասիրություն, համեմատական հավաքածուների վերլուծություն՝ գտածոների պատմությունը վերականգնելու և դրանք օրինական տերերին վերադարձնելու նպատակով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո