Գաուդիիի նախագծով 143 տարի կառուցվող Սագրադա Ֆամիլիան դարձավ աշխարհի ամենաբարձր եկեղեցին
Բարսելոնայի Սուրբ ընտանիքի քավության բազիլիկան և տաճարը՝ Սագրադա Ֆամիլիան, դարձավ աշխարհի ամենաբարձր եկեղեցին, երբ շինարարները տաճարի գլխավոր աշտարակի վրա բարձրացրեցին խաչի առաջին մասը։ Դրանից հետո տաճարի բարձրությունը հասավ 162,91 մետրի։
1890 թվականից բարձրության ռեկորդը Ուլմի տաճարինն էր՝ 161 մետր։ Ուլմի տաճարի շինարարությունը եւս երկար է տեւել։ Սկսվել է 14-րդ եւ ավարտվել 19-րդ դարում։
Սագրադա Ֆամիլիան, որի շինարարությունն սկսվել է 1882 թվականին, նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2026 թվականին՝ Գաուդիի մահվան 100-րդ տարելիցին։
Հակառակ նրան, որ եկեղեցին դեռ անավարտ է, արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է համարվում։ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը պաշտոնապես օծել է տաճարը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո