Լուվրի կողոպուտի գործով 5 նոր ձերբակալված կա
Լուվրի թանգարանից գողության դեպքով հոկտեմբերի 29-ի երեկոյան Փարիզում ձերբակալվել է 5 կասկածյալ։ Տեղեկությունը հաղորդել է Փարիզի դատախազ Լորա Բեկոն։ Ֆրանսիական BFM հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր միայն մեկ նոր ձերբակալության մասին։ Փարիզի դատախազը տեղեկացրել է, որ ձերբակալված 5 տղամարդկանցից մեկը «եղել է քննիչների թիրախում»։ «Կա ԴՆԹ ապացույց, որը կապում է նրան կողոպուտի հետ»,- հայտնել է Բեկոն։ Ձերբակալված մյուս չորս տղամարդիկ տեղեկություններ են հաղորդելու հանցանքի կազմակերպչական աշխատանքների իրականացման վերաբերյալ։ Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են Փարիզի տարբեր հատվածներում ու արվարձաններում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուվրի թանգարանից գողություն կատարելու գործով ներգրավված երկու կասկածյալները, ովքեր ձերբակալվել էին օրեր առաջ, մասամբ ընդունել են իրենց ներգրավվածությունը հանցանքի կատարման գործում։ Ձերբակալված տղամարդկանց հնարավոր է եղել հայտնաբերել հանցանքի վայրում թողած ԴՆԹ հետքերով։ Նրանցից մեկն Ալժիրի 34-ամյա գործազուրկ քաղաքացի է, ով 2010 թվականից ի վեր ապրում է Ֆրանսիայում։ Նրան ձերբակալել էին օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը՝ 39-ամյա տղամարդը, արդեն գտնվում էր դատական հսկողության տակ՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գողության գործով։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո