Պատրիկ Ֆիորին Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2027» երգի մրցույթում
Ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին, որը հայտնի է The Voice Kids և Corsu Mezu Mezu նախագծերից, անսպասելիորեն հայտարարել է «Եվրատեսիլ-2027» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու իր պլանների մասին։ Այս մասին արտիստը հայտնել է հոկտեմբերի 18-ին France 2 հեռուստաալիքի «Quelle époque !» հաղորդման ուղիղ եթերում։
Հաղորդավարուհի Լեա Սալամեի և ստուդիայի հյուրերի, որոնց թվում էին Բենժամեն Բիոլեն, Ամելի Նոտոմբը և Ալեն Ժյուպեն, հետ զրույցի ընթացքում Ֆիորին պատմել է Կորսիկային նվիրված իր նոր՝ Corsu Mezu Mezu 3 ալբոմի մասին։ Սակայն խոսակցությունն անմիջապես անցել է մեկ այլ կարևոր թեմայի՝ երգչի հայկական ծագմանը։
Պատասխանելով Բիոլեի կատակին այն մասին, որ նա «հազվադեպ է բաց թողնում Հայաստանը հիշատակելու հնարավորությունը», արտիստը անսպասելի հայտարարություն է արել.
«2027 թվականին ես Հայաստանը կներկայացնեմ «Եվրատեսիլ» մրցույթում։ Սկզբունքորեն, ամեն ինչ արդեն սկսվել է»։
Լեա Սալամեն հստակեցրել է, թե արդյոք դա պարզապես կատակ չէ, սակայն Ֆիորին հաստատել է մտադրությունների լրջությունը. «Այո, ես արդեն շփվում եմ այս գործով զբաղվող մարդկանց հետ։ Կարծում եմ՝ ամեն ինչ կստացվի։ Հանուն Ժակ Շուշայանի կապույտ աչքերի՝ կփորձեմ դա անել», - ասել է երգիչը՝ նշելով իր հայկական ծագում ունեցող հոր անունը։
56-ամյա արտիստի համար «Եվրատեսիլին» մասնակցությունը խորհրդանշական վերադարձ կլինի. 1993 թվականին նա ներկայացրել է Ֆրանսիան Mama Corsica երգով՝ գրավելով չորրորդ տեղը և ճանաչում ստանալով ողջ Եվրոպայում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո