Հարբեցողների դեմ պայքարում են նաեւ օդանավակայանում
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը նոր անհեթեթ գաղափարի հեղիանակ է դարձել՝ duty free խանութներից գնված ալկոհոլը ուղեբեռ հանձնել:
Գերատեսչությունը առաջարկում է գնալ նման միջոցների ինքնաթիռում կռիվ հրահրող ուղեւորների դեմ պայքարելու համար։
«Մաքսատուրքից ազատված խանութներից գնված ալկոհոլը որպես ուղեբեռ հանձնելու տրանսպորտային ոստիկանության այս գաղափարը ունի մի շարք թերություններ և պետք է կամ ընդունվի միջազգային մակարդակով, կամ ընդհանրապես չընդունվի»,- հայտարարել է Ուղեւորների միության նախագահ Կիրիլ Յանկովը։
Նա պարզաբանել է, որ նման պահանջի պրակտիկա ամբողջ աշխարհում չկա, իսկ օրինախախտումների խնդիրը ամենուր հրատապ է։
— Սահմանափակում կա, որ չեք կարող բացել ալկոհոլը մինչև ինքնաթիռ մտնելը, բայց ոչ թե այն պատճառով, որ չօգտագործեք այն, այլ որպեսզի դուրս հանեք երկրից։ Իսկ նման սահմանափակման մասին ես երբևէ չեմ լսել։ Պետք չէ խայտառակ լինել ամբողջ աշխարհի առաջ, կարծես թե միայն ձեզ մոտ կան ինքնաթիռում կռիվ սարքողներ։ Նրանք ամբողջ աշխարհում կան,– ասել է Յանկովը։
Նա նաև նշել է, որ նման պահանջը, շատ հնարավոր է, իր հետ լրացուցիչ ծախսեր բերի. ուղեւորները duty free խանութներ են մտնում, երբ արդեն հանձնել են ուղեբեռը, իսկ դա նշանակում է, որ ալկոհոլը պետք է լրացուցիչ փաթեթավորման տալ։ Դրա համար, ինչպես նշում է Յանկովը, աշխատողներ կպահանջվեն։
Բացի դա, նման սահմանափակումները, ինչպես ենթադրում է ուղևորների միության նախագահը, տարանցիկ չվերթերով ՌԴ օդանավակայաններից օգտվելը ավելի քիչ գրավիչ կդարձնի ուղեւորների համար։
– Կամ պետք է պայմանավորվել, որ օրենքները ընդունվեն ամենուր, կամ, դրանք միակողմանի ընդունելով, մենք պետք է ընդունենք, որ իջեցնում ենք Ռուսաստանով իրականացվող տարանցիկ չվերթների մրցունակությունը,– նշել է Յանկովը։
Նման սահմանափակումների գաղափարի մասին ավելի վաղ հայտարարել էր ՆԳՆ կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամլո ծառայությունը։ Առաջարկվում է նաև սահմանափակել օդանավակայանների տարածքի ռեստորաններում և կաֆեներում ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Ենթադրվում է, որ այդ միջոցառումները կօգնեն նվազեցնել ինքնաթիռներում օրինախախտումների թիվը։
Top-News.am


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...