Սոֆիա Ներսեսյանը կներկայացնի Ուկրաինան «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում
Սոֆիա Ներսեսյանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Ուկրաինայի ազգային ընտրական փուլում և կներկայացնի Ուկրաինան Վրաստանում կայանալիք միջազգային երգի մրցույթում։
Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում Սոֆիան հաղթել է իր «Մոտանկա» երգով։
Ներսեսյանը ստացել է 11 միավոր՝ 6-ը հանդիսատեսից և 5-ը՝ ժյուրիից։ Սա նշանակում է, որ նա հաղթել է հանդիսատեսի քվեարկության արդյունքում և զբաղեցրել երկրորդ տեղը ժյուրիի վարկանիշային աղյուսակում։
Աղջիկը ծնվել է 2015 թվականին Կիևում։ Սոֆիան ինքն է ասում, որ ծնվել է Ուկրաինայի մայրաքաղաքում, բայց իր սիրտը պատկանում է երկու մշակույթների՝ ուկրաինական և հայկական։ Նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ Ուկրաինայից։ Սոֆիան մանկուց սիրել է երգել։ Սա պատահական չէ, քանի որ երաժշտությունը նրա ընտանիքի անբաժանելի մասն է կազմում։ Նա այս տաղանդը ժառանգել է հորից և պապիկից։ Տատիկի կողմից Ներսեսյանի ընտանիքը ազգակցական կապ ունի Նինա Մատվիենկոյի հետ, ուստի ֆոլկլորը միշտ կարևոր է եղել նրա համար, հաղորդում է Showbiz.24tv.ua-ն։
Սոֆիան շատ հազվագյուտ ձայն ունի՝ երկրորդ ալտ, և նա ձգտում է ավելի զարգացնել իր հմտությունները։
Մանկական Եվրատեսիլ 2025-ի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում։
View this post on Instagram


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո