Կկախի՞ պատից Փաշինյանի լուսանկարը, թե՞ կմնա «սկզբունքային տղա»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել ենք, որ Արսեն Թորոսյանին գործադիր տեղափոխելու Փաշինյանի որոշումը թիմում միանշանակ չի ընդունվել, մեծ մասն ապշած է՝ ինչպես քովիդի մեղադրյալի աթոռից մի կերպ խուսափած Թորոսյանը նշանակվեց բարձր պաշտոնի, որը ոչ վաղ անցյալում ՔՊ-ում ընդդիմադիրի դեր էր ստանձնել ու քննադատում էր իրավապահներին։
Պատասխանն ակնհայտ է` նա անձնուրաց, մինչեւ հոգու խորքը ծառայում է Փաշինյանին, երկրորդում նրան ամեն ինչում:
Եվ ցույց է տվել, որ ՔՊ-ում ամենանպատակասլացն է` անշեղորեն պայքարում է պաշտոնի հասնելու համար, չի կոտրվել, երբ Փաշինյանի հրահանգով թիմը նրա դեմ է դուրս եկել, չի հուսահատվել եւ կրկին շահել է շեֆի վստահությունը:
Երեկ, Թորոսյանի պաշտոնապես նշանակումից հետո, ոմանք գրազ էին գալիս՝ արդյոք գործադիրում է՞լ Թորոսյանը նույն «սկզբունքային տղան» կմնա եւ աշխատասենյակի իր պատից չի կախի Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ինչպես խորհրդարանի իր աշխատասենյակում չկախեց։
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բոլոր ՔՊ-ականներին իրենց աշխատասենյակներում պատից «հսկում» էր Փաշինյանը, ինչպես նրանք են ասում՝ «մորուքը», Արսեն Թորոսյանն այդ կանոնին չէր ենթարկվել` այն դեպքում, որ անգամ խմբակցության անկուսակցական պատգամավորները չէին համարձակվել հակադրվել։


















































Մենք ամեն ինչ անում ենք, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքները բնակարան ձեռք բերեն, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալությունը. Արսեն Թորոսյան
623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5
Թորոսյանը «երկար չի ձգի»
Նախարարությունում «բունտ» է հասունանում
Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի