Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համար
Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Կինոյում ունեցած ընդհանուր ավանդի համար մրցանակը դերասանին հանձնել է մեկ այլ կինոաստղ՝ Լեոնարդո դի Կապրիոն, որը Դե Նիրոյի հետ նկարահանվել է մի շարք ֆիլմերում:
Մրցանակաբաշխության ընթացքում իր ելույթի ժամանակ Ռոբերտ դե Նիրոն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և արտասահմանում արտադրված ցանկացած ֆիլմի համար մաքսատուրքեր սահմանելու նրա առաջարկը, հայտնում է Reuters-ը։
Կաննի կինոփառատոնից մեկ շաբաթ առաջ Թրամփը հայտարարել է արտասահմանում նկարահանված բոլոր ֆիլմերի համար 100% մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ իր նպատակն է վերադարձնել կինոարտադրությունն ԱՄՆ։ Variety-ն նշում է, որ Թրամփը ավելի ուշ ասել է, որ վերջնական որոշումներ չեն կայացվել, և պատրաստակամություն է հայտնել հանդիպել ստուդիաների ղեկավարների հետ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո