Պարգը բացահայտել իր երգի հայերեն հատվածը, որը կհնչի «Եվրատեսիլ 2025»-ի բեմից
«Եվրատեսիլ 2025»-ին ներկայացված Survivor հայաստանյան երգը կունենա նաեւ հայերեն հատված. այս մասին խոսվում էր վաղուց, սակայն հայտնի չէր, թե ինչ հայերեն տողեր են հնչելու Պարգի անգլալեզու երգում:
«Եվրատեսիլ»-ի պաշտոնական ինստագրամյան էջում Հայաստանի ներկայացուցիչը բացահայտել է իր երգի հայալեզու հատվածը՝ «Լույսը հոգումս վառվող, ոչ ոք մարել չի կարող»: Այս հատվածը կհնչի «Breathe in, breathe out, it’s all done. Never forget who you are» տողերի փոխարեն:
Մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում:
Պարգը Survivor երգը կներկայացնի մայիսի 15-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում, 5-րդ համարի ներքո:
«Եվրատեսիլ 2025»-ի բեմում Պարգը միայնակ կլինի, այս մասին ավելի վաղ՝ Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակում հայտնել էր երգիչը: Պարգն ու մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, սակայն, շատ մանրամասներ չեն հաղորդել նրա ելույթի մասին, որպեսզի մրցութային օրը երկրպագուների համար անակնկալ լինի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո