HBO-ն հրապարակել է Հարրի Փոթերի մասին սերիալի դերասանական կազմը. Սնեյփի դերակատարի ընտրությունն աղմուկ է բարձրացրել
ԶԼՄ-ներում ամիսներ տևած շարունակվող շահարկումներից հետո HBO-ն խախտել է լռությունն և հայտնել, որ Հոգվարթսի տնօրեն պրոֆեսոր Ալբուս Դամբլդորին մարմնավորելու է Ջոն Լիթգոուն, պրոֆեսոր Մինևրա ՄըքԳոնագալին՝ Ջանեթ ՄըքԹիրը, պրոֆեսոր Սևերուս Սնեյփին՝ սևամորթ դերասան Պաապա Էսեյդուն, Ռուբիուս Հագրիդին՝ Նիք Ֆրոսթը: Իսկ դերասաններ Լյուք Թալոնն ու Փոլ Ուայթհաուսը կմարմնավորեն համապատասխանաբար պրոֆեսոր Քուիրինուս Քուիրելին և Արգուս Ֆիլչին:
Աղբյուրը նկատում է, որ Էսիեդուի ընտրությունը մեծ աղմուկ է բարձրացրել ֆիլմաշարի որոշ երկրպագուների շրջանում, քանի որ Սևերուս Սնեյփն ավանդաբար դիտվում էր որպես սպիտակամորթ կերպար, որին Warner Bros.-ի բոլոր ֆիլմերում մարմնավորում էր հանգուցյալ դերասան Ալան Ռիքմանը:
Ինչ վերաբերում է Հարրիի, Ռոնի, Հերմիոնայի և Դրակոյի առանցքային կերպարներին, ապա անձնակազմը դեռ դերակատարների ընտրություն չի կատարել:
Անցյալ տարի HBO-ն հայտնել էր, որ նկարահանումները կսկսվեն 2025 թվականի կեսերին: Նշվել է նաև, որ 32,000 երեխա արդեն մասնակցել է արրիի, Ռոնի, Հերմիոնայի և Դրակոյի կերմարները մարմնավորելու համար դերընտրման: Թիմը օրական ընդունում է 500-1000 երեխայի:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո