Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ իր Up All Night համաշխարհային շրջագայության շրջանակում
Ջենիֆեր Լոպեսն իր «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ On The JLo-ի Instagram-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
«Իմ բոլոր միջազգային երկրպագուների համար ես այս ամառ մի քանի շոուներ եմ կազմակերպում: Չեմ համբերում, որ նորից տեսնեմ բոլորիդ: Շատ երկար ժամանակ է անցել: Հրաշալի ամառ է լինելու»,- գրել է Ջեյ Լոն իր Instagram-ում:
Շրջագայությունը մեկնարկում է հուլիսի 1-ին՝ Թուրքիայում։ Իր շրջագայության ընթացքում Լոպեսը մինչ Հայաստան գալը ելույթ կունենա Եգիպտոսում, Իսպանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Ղազախստանում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո