Հարցվածների 27,8 %–ը նշել է Ռուսաստան, ևս 3,4 %–ը` ԵԱՏՄ: Սա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ավելի շատ հայաստանցիներ են երկրի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում Ռուսաստանի հետ: Փոխարենը որոշակիորեն նվազել են ԵՄ-ի հետ հույս կապողները՝ 25,8 %:
Հավելենք, որ 15,5 %–ը նշել է ԱՄՆ–ի հետ, 13,3 %–ը` Իրանի հետ, 11%–ը` ոչ ոքի հետ:Նախորդ համարում նշել էինք, որ Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ալ յանսի կողմից անցկացված սոցհարցման տվյալներով, Հայաստանի բնակչության 79 տոկոսը դեմ է նոր Սահմանադրության ընդունման փաշինյանական նախաձեռնությանը, որը Ադրբեջանի պահանջի կատարում է:
Գրեթե համանման արդյունք է գրանցել նաև GALLUP-ի հարցումը: Ըստ այդմ, 59,6 %-ը նշել է, որ Սահմանադրությունը պետք է անփոփոխ մնա, 18,4 %-ը նշել է, որ պետք է միայն որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող Սահմանադրության մեջ, և միայն 7,5 %-ն է նշել, որ անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն:
Ինչ վերաբերում է ներքաղաքական վարկանիշային բլոկին, ապա հարցվածների միայն 9 տոկոսն է լիովին դրական գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։
Փոխարենը 46,5 տոկոսն ամբողջությամբ բացասական է գնահատել, իսկ 19,1 տոկոսը՝ ավելի շուտ բացասական: Այսինքն, մոտ 66 տոկոսը «մերժում է Նիկոլին»:


















































Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել