150 էջ լոլո. ինչո՞վ է պարծենում Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարման «ընթացքի եւ արդյունքների» մասին զեկույցը, սակայն 150 էջանոց զեկույցում կառավարության ծրագրի կատարման արդյունքների մասին արձանագրումները կա՛մ սոսկ թվաբանություն են, կա՛մ իրերն ու երեւույթները նիկոլականի աչքերով տեսնելու եւ մանիպուլացնելու փորձեր։ Զեկույցում տեղ է գտել բոլոր ոլորտներում կատարված աշխատանքների ընթացքի մասին վիճակագրություն:
Հետաքրքրական են հատկապես արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի վերաբերյալ արձանագրումները։ 2024-ին Տավուշի չորս գյուղերից հսկայական տարածքներ թշնամուն նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը պարծենում են, որ իրենց վարած արտաքին քաղաքականության հետեւանքով խաղաղություն են հաստատել։ «2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ կայուն տարին է եղել մեր արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային եւ միջազգային ակտիվ քաղաքականությամբ»,- գրված է զեկույցում:
Իսկ կառավարության վարած արտաքին քաղաքականության նպատակը «Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն ու ամրապնդելն է, Հայաստանի տնտեսական զարգացման համար արտաքին նախադրյալներ ստեղծելը, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթություն է»։ Զեկույցը խորհրդարանում քննարկվելու եւ ընդունվելու է ի գիտություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից