Ադրբեջանի՞ն է ուղղված, թե՞ հայ ժողովրդին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկրորդ հոդվածն է հրապարակել «Արմենպրես»-ի միջոցով՝ տողատակերում կրկին հանրությանն ահաբեկելով էսկալացիայով։ Առաջինը փետրվարի 9-ին էր։ Այս անգամ նա ներկայացնում է կոմունիկացիաները բացելու իր առաջարկները եւ նշում, որ ապաշրջափակման հարցը, ըստ էության, լուծված է՝ Ադրբեջանը համաձայն չէ:
Եվ հարց է տալիս, թե ինչու է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները․ «Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»: Հոդվածից ակնհայտ է դառնում, որ Բաքուն Փաշինյանից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ հրաժարվելով «խաղաղության խաչմերուկ» անիրագործելի ծրագրից։ Իսկ այդ կետում նկարագրված է, որ Բաքվին տրամադրվելիք ճանապարհը պետք է լինի անխոչընդոտ․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ԻՀ-ի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ 2 ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:
Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Փաշինյանի հոդվածներն ու էսկալացիայի վախ ներշնչելը մեկ նպատակ ունեն՝ հանրությանը տրամադրել, որ եթե միջանցքը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։
Բայց այդ հարցը կարելի էր քննարկել, քանի դեռ կար Լաչինի միջանցքը, եւ Ադրբեջանը կատարելու էր նոյեմբերի 9-ի մյուս կետերը, այդ թվում՝ գերիների վերադարձը։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը զիջել է ե՛ւ Արցախն ու Լաչինը, ե՛ւ Կիրանցից է տարածք տվել, ե՛ւ գերիներին չի կարողանում հետ բերել, բայց պատրաստ է նաեւ միջանցքը տալ»:


















































Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել