Փաշինյանի հեծանիվի ուսուցիչը պաշտոն է ստացել
«Հրապարակ» թերթը գրել է.
Նիկոլ Փաշինյանի հեծանիվի ուսուցիչ Արման Անտոնյանը պետական ապարատում պաշտոն է ստացել` նշանակվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խորհրդական։ Անտոնյանը Սիրողական հեծանվորդների ֆեդերացիայի նախագահն է, Փաշինյանի հեծանվային զբոսանքների կազմակերպիչն էր։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Անտոնյանն ասաց՝ Ժաննա Անդրեասյանից է պաշտոնի առաջարկը ստացել։ Արդո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններն են այս նշանակման պատճառը, ասաց, որ չի ուզում մեկը մյուսի հետ կապել, եւ իր արժանիքները հիշեցրեց՝ 25 տարվա հասարակական գործունեություն, 5 տարի Երեւանի ավագանու անդամ։ «Ուզում եմ չմոռանաք, որ եղել եմ շուրջ 5 տարի ավագանու անդամ, ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ եմ եղել։ Շատ տարբեր նախագծերի հեղինակ եմ»,-ասաց նա։ Անտոնյանը դեռ չգիտի, թե որ ոլորտի գծով է խորհրդական լինելու, ենթադրում է՝ սպորտի։ Իսկ ի՞նչ խորհուրդներ է տալու Ժաննա Անդրեասյանին։
«Իմ մոտեցումն առհասարակ որեւէ ոլորտում համակարգային բարեփոխումներ անելն է, խորհուրդների հետ կապված՝ պիտի մանրամասն հասկանամ ոլորտային խնդիրները։ Ենթադրում եմ, որ սպորտի գծով խորհրդական կլինեմ»,- նշեց նա։ Սպորտի գծով ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հեռանալուց հետո փոխնախարարի աթոռը թափուր է, Անտոնյանը չի բացառում, որ ինքն այն կզբաղեցնի։ «Ոչինչ չեմ բացառում»։
Իսկ շարունակելո՞ւ է Փաշինյանի հեծանվային զբոսանքները կազմակերպել, ասաց, որ վերջին շրջանում չեն վարում՝ եղանակային պայմաններից ելնելով, ձմեռային հեծանվային նախագծեր ունեն, բայց ուզում են, որ մի քիչ «կոմֆորտ զոնա» լինի, երեւի՝ որ վարչապետը չմրսի: «Հեծանիվ 2000-ականներից սկսել եմ վարել, անկախ պաշտոնից` շարունակելու եմ վարել, ինչու ոչ»։ Անտոնյանի հետ զրույցում պարզեցինք նաեւ, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարն այլեւս ամենամյա է դարձել եւ ընդգրկվել է դպրոցական ծրագրում։ Իսկ սիրողական հեծանվորդների համար ստեղծվել է «Սեւանի շուրջ հեծանվային զբոսաշրջային արշավ» նախագիծը։
«Դպրոցականներին հեծանիվներ են բաժանվել, որպեսզի մինչեւ «Վարչապետի գավաթը» մրցաշարը երեխաները հասցնեն պարապել, որոշակի հմտություններ ունենալ, պատրաստված լինել։ Սիրողականների համար հիմնադրվեց «Սեւանի շուրջ» նախագիծը, որն ուղղակի զբոսաշրջային նախագիծ է՝ սիրողականների մասնակցությամբ»,- հավելեց նա։ Երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի հորինած միջոցառումներն են, որոնց վրա պետական բյուջեից ահռելի գումար է վատնվում։


















































Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել