Հանձնարարված է կարգավորել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններին՝ Ազգային ժողովին, արտգործնախարարությանը, մյուս բոլոր նախարարություններին և այլ մարմիններին, որոնք Ռուսաստանի Դաշնության հետ որևէ գործառույթ ունեն՝ համատեղ հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կամ ցանկացած այլ ֆորմատով, հանձնարարված է մաքսիմալ ինտենսիվացնել շփումները ռուս գործընկերների հետ:
Համապատասխան կառույցներին հրահանգվել է ակտիվորեն մասնակցել իրենց գծով բոլոր նիստերին, գործուղումներ ու հանդիպումներ նախաձեռնել, մի խոսքով՝ հարաբերությունները կարգավորել:
Թե ինչով է պայմանավորված նման հանձնարարականը, դժվար է ասել, սակայն կառավարության կուլիսներում կան խոսակցություններ, որ իշխանություններն, ամենայն հավանականությամբ, գիտակցել են, որ արտաքին քաղաքական ճակատում կտրուկ շրջադարձերը, մեղմ ասած, ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու թե՛ քաղաքական, թե՛, առավել ևս, տնտեսական առումով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել