«Երբ մարդու ատամը ցավում է, դիմում է ատամնաբույժի: Երբ Ռուսաստանդ է ցավում, պետք է դիմես ռուսաստանագետի, երբ Ամերիկադ է ցավում, պետք է դիմես ամերիկագետի»,- ասում է հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը և տեղեկացնում, որ սկսում է պոդքասթների շարք, որպեսզի մեր հանրությունն ավելի տեղյակ լինի՝ ինչ է իրականում կատարվում մեր շուրջ:
Առաջին պոդքասթին Ավետիսյանը հրավիրել է Ռուսաստանի ամենահայտնի ամերիկագետներից մեկին՝ քաղաքագետ Մալեկ Դուդակովին և զրուցել աշխարհաքաղաքական ներկա զարգացումների մասին:
Ի մասնավորի, խոսելով Կովկասում ԱՄՆ հետաքրքրությունների մասին՝ Դուդակովն ասել է, որ, իր կարծիքով, Թրամփի ու նրա վարչակազմի համար ներկա պահին Հարավային Կովկասը առաջնահերթ տարածաշրջան չէ, քանի որ ԱՄՆ-ի հետաքրքրություններն առաջին հերթին այլ տարածաշրջաններում են՝ Չինաստան, Լատինական Ամերիկա, Ասիա, Գրենլանդիա, Մերձավոր Արևելք և այլն:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների՝ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հայտարարություններին, ապա Դուդակովի կարծիքով, Հայաստանի իշխանությունը հայտնվել է ճիշտ նույն թակարդում, ինչ մի շարք այլ երկրների ղեկավարներ, որոնք կախվածություն ունեն Արևմուտքից, որտեղ կայացնում են որոշումներ, նշյալ երկրներին ինչ-որ գումարներ տալիս և պարտադրում կատարել համապատասխան հրահանգները:
«Ձգտել դեպի ժամանակակից Եվրոպա՝ ամենատրամաբանական որոշումը չէ»,- ասում է Դուդակովն ու նշում, որ Հայաստանը պետք է ավելի զգույշ քաղաքականություն վարի, իսկ այն, ինչ ճանապարհով փորձում են գնալ Հայաստանի իշխանությունները, ոչ մի լավ բանի չի բերի:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը