«ՔՊ-ում արդեն իսկ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին: Սպասվող ընտրություններից առաջ իշխանականները խմբերի են բաժանվել եւ գործի անցել:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընտրություններից առաջ «թիմերի բաժանվել ու աշխատել», ինչպես ինքն է սիրում ասել՝ հօգուտ թիմի:
ՔՊ-ականների մի մասին հանձնարարվել է այցելել մարզեր, քաղաքացիների հետ հանդիպել, սիրաշահել, մի մասին հանձնարարվել է մայրաքաղաքում տարբեր ակտիվ շրջանակների, երիտասարդների հետ հանդիպել, մեկ այլ մասի հանձնարարվել է հարցազրույցներ տալ ու հերթով տարածել ՔՊ-ական թեզերը՝ «Իրական Հայաստան», «Խաղաղության պայմանագիր» եւ այլն:
Մյուս խմբին էլ հրահանգվել է օրնիբուն աշխատել՝ Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում հօգուտ ՔՊ-ի ձայներ հավաքելու համար:Ի դեպ, ինչպես մեզ փոխանցում են, նախընտրական ողջ գործընթացին ակտիվ մասնակցելու է անձամբ Փաշինյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել