Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներում ՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրա Թրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցը Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողական ԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցել Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին Վարչապետը Աբու Դաբիում է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Սպառողի օգնական» հարթակը գործարկվել է Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. Խուդաթյան

Ընտրություններին մասնակցելը Նիկոլին հեռացնելու վճռորոշ գործի՞ք է, թե՞ ոչ. Աշոտյան

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց գործողությունները առավել համոզիչ և ծրագրային ներկայացնելու համար։
Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի առանձին ուղերձ երկնեց այս առնչությամբ, բայց 2026-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ միայն իշխանությունները չեն զբաղվում «իմաստների մոդելավորմամբ» (моделирование смыслов)։
Այսպիսի անխուսափելի գործով են զբաղված նաև ընդդիմադիր շրջանակները։
Նիկոլի 14 կետանոց «մանիֆեստը» շատ է քննարկվել, ուստի թույլ տվեք այսօր անդրադառնալ ընդդիմության կոնտենտին։
Ի սկզբանե ասեմ, որ իմ կարծիքով, այստեղ առկա է հասկացություննեերի դիտավորյալ փոփոխում (подмена понятий), քանզի խնդիրը դուրս է 2026-ի ընտրություններին «մասնակցել-չմասնակցել» պարզունակ դիլեմայից։
Որոշները արդեն հայտարարել են մասնակցելու մասին, մյուսները դեռ վերջնական որոշում չունեն։
Ի վերջո, պարզ չէ նաև` արդյո՞ք խորհրդարանական ընտրությունները հերթական կլինեն։
Բուն խնդիրը, որը լարված քննարկումների և, ցավոք, շահարկումների առիթ է դարձել այլ է. ընտրություններին մասնակցելը Նիկոլին հեռացնելու վճռորոշ գործի՞ք է, թե՞ ոչ։
Այդ հարցի պատասխանը բանաձևելու համար բոլոր կողմերը դիմում են նախորդ ընտրությունների օրինակներին՝ 2018-ի և 2021-ի։ Նախ, փաստենք, որ մինչ այս պահը Նիկոլի օրոք մենք չենք ունեցել նորմալ պայմաններում ընտրություններ։
Թե 2018-ինը, թե 2021-ինը արտահերթ էին, ինչն ինքնին աննորմալության ցուցիչ է։Ավելին, 2018-ինը հասարակական էյֆորիայի, իսկ 2021-ինը հասարակական շոկի ընտրություններ էին, որոնց ընթացքում հասարակությունը նորմալ մտորելու և սթափ որոշում կայացնելու ունակություն չուներ։
Այս իմաստով 2026-ինը, եթե լինի հերթական և առանց նախորդող նոր ֆորս-մաժորների, հավակնում է դառնալ Նիկոլի օրոք առաջին «նորմալ» ընտրությունը, որի արդյունքները այլ կերպ մեկնաբանել և հիմնավորել այլևս չի ստացվի։
2018-ի ընտրությունները Նիկոլից ազատվելու ընտրություններ չէին, քանզի «թավշյա էյֆորիայի» դոզան, որի տակ էին մնացել նաև այսօրվա որոշ ընդդիմադիրներ, երաշխավորում էր նրա հաղթանակը։
2021-ի ընտրություները պետք էին նախ դրսին. բոլորն էին ուզում Հայաստանում թողնել ներքաղաքական լարվածության գոլորշին` ռեգիոնում իրենց հաշվարկների համար առավել կանխատեսելի Հայաստան ունենալու նպատակով։
2026-ին անվերապահորեն գնալու մյուս վտանգն էլ կա։ Եթե 2018-ին և նույնիսկ 2021-ին Նիկոլը «պատմական Հայաստանն» էր խաղարկում, ապա գալիք ընտրություններից առաջ նա այլևս բացահայտել է իր հակահայկական գաղափարախոսությունը՝ այն բրենդավորելով «իրական Հայաստան» ցնդաբանությամբԵթե գեոպոլիտիկ իմաստով 2021-ը Արցախի լինել-չլինելու Ռուբիկոնն էին, ապա 2026-ինը՝ Ռուբիկոն է դառնալու Հայաստանի մնալ-չմնալու հարցով։
Իսկ հիմա դաժան, բայց անխուսափելի հարց. մենք ազնվորեն պատկերացնո՞ւմ ենք Նիկոլի կողմից կազմակերպվելիք ընտրություններում բարձր հավանականություն ունեցող հնարավոր պարտության և դրա կործանարար հետևանքների պատասխանատվությունը։
Շատ մեծ է վտանգը, որ այդքան երազած ՊՈՍՏ-ՆԻԿՈԼԻ փոխարեն մենք կառերեսվենք ՌԵ-ՆԻԿՈԼԻ հետ։
Այստեղից բխող բոլոր հետևանքներով։
Այո, Նիկոլի գլխից ԱՄՆ-ի ձեռքերը հանելուց և ԵՄ ձեռքերի անբավարար լինելուց հետո, ըստ որոշ գնահատականների, Նիկոլը կարող է վերադառնալ դեպի Մոսկվա (թեպետ իմ համեստ կարծիքով, նա մինչև վերջ փորձելու է խաղալ Էրդողանի տված քարտերով):
Ու ըստ այդ նույն գնահատականների, Մոսկվան կարող է հետ ընդունել նրան՝ որոշ նստվածքով։Հիմա մեկ այլ անհարմար հարց ինքներս մեզ. մենք O՞K ենք նման սցենարի հետ։
Պարզ է, չէ՞, որ այդ դեպքում Փաշինյանը 2026-ին վերընտրվելու շանսերը նաև արտաքին աջակցություն կստանան. Մոսկվայի համար վերալոյալացված իշխանություն + ռուսամետների համբավ ունեցող ընդդիմություն՝ երանելի բանաձև կարող է թվալ որոշ կրեմլյան աշտարակների համար։
Ի մի բերելով արձանագրեմ, որ եթե նախկինում մենք որպես հավաքական ընդդիմություն գործում էինք «բանը ընտրություններին չպիտի հասնի» հասկանալի գերակայությամբ, ապա այժմ բոլորով միասին արդեն քննարկում ենք ընտրությունների թեման։
Ազնիվ խոստովանենք, որ սա նահանջ է բոլորիս համար, որովհետև ի տարբերություն մաթեմատիկայի, այս տեմպերով քաղաքական իրականության մեջ 2026-ը ամենայն հավանականությամբ փոքր է լինելու 2021-ից, եթե նոր վառ դեմքեր չհայտնվեն»։