Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում. լրագրողն՝ Անահիտ Ավանեսյանին
«Միայն այս տարվա ձմեռային զորակոչով պայմանավորված, իրավապաշտպան կազմակերպություները նշում են, որ ավելի քան երեք տասնյակ բողոք են ստացել ծնողներից, ըստ որի՝ առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են: Որպես առողջապահության նախարար՝ այս հարցը ձեզ չի՞ հուզում»,- ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց Անահիտ Ավանեսյանին:
«Իհարկե, մենք՝ որպես առողջական հատվածի պատասխանտու, սերտ համագործակցում են ՊՆ-ի հետ՝ ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու ու առաջացած հարցերին անդրադառնալու առումով, այլև իրավական կարգավորումները հստակեցնելու: Կառավարության որոշումների անընդհատ վերանայումը բերում է հիվանդությունների սահմանման, ախտորոշման ու տարբեր սահմանափակումով ծառայության հնարավորությունների: Շատ կարևոր է անդրադառնալ, որ մարդն ունի առողջական խնդիր ու ունի էնպիսի ախտորոշում, որն ընկնում է տվյալ հոդվածի տակ ու պետք է կայացվի տարկետման կամ ազատման որոշում: Բժշկական հանձնաժողովները, հենվելով թե անձի կողմից իր միջոցներով իրականացված հետազոտությունների, թե պետպատվերով փորձաքննություններ վրա, կայացնում են որոշում՝ տվյալ ախտորոշումը համապատասխանո՞ւմ է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ... Կոնկրետ դեպքով պատրաստ ենք նայելու, հասկանալու, տեսնելու խնդիրը»,- ասաց Ավանեսյանը:


















































Մեկնարկել է մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը․ անպայման դիմե´ք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն
2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունը
Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում
Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից