Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Պարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում են Ստորագրվել է համագործակցության հուշագիր Ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատուն Սադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. Լավրով Մեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել են Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով
Քաղաքականություն

6 տարում 6 պաշտոն ստանձնած Արգիշտի Քյարամյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը. 168.am

Թավշյա ու փոփոխական իրողություններով նոր Հայաստանը լավագույնս ներկայացնող պաշտոնյան, թերևս, Արգիշտի Քյարամյանն է՝ 6 տարում՝ 6 պաշտոն սկզբունքով։

Պետեկամուտների կոմիտեից՝ Պետական վերահսկողական ու Ազգային Անվտանգության ծառայություններ հասած, ու այսօր արդեն՝ Քննչական կոմիտեն ղեկավարող Քյարամյանը, հենց այս պաշտոնները հաշվի առնելով, կարելի է ասել, որ նաև թավշյա իրողություններից ամենաշատը շահած պաշտոնյան է։

Իսկ թե հեղափոխությունից հետո ինչ տեսք ունի նրա ու նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հերթական՝ 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, 168․am-ը կներկայացնի մեկ դիպաշարով։

Այսպիսով, ըստ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրի, ՔԿ նախագահը տարեսկզբին ու տարեվերջին հայտարարագրել է 9 անշարժ գույք, որոնք հիմնականում 2016 թվականին արված նվիրատվություններ են․ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, Գեղարքունիքի Երանոս համայնքում միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող մի քանի հողամասեր, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ժառանգություն ստացած (2010թ․) և համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող բնակարան, նույն համայնքում իբրև նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ևս մեկ անհատական բնակելի տուն Երանոս համայնքում, 2011թ․ գնված ավտոտնակ Արաբկիր համայնքում։

Պաշտոնյան նաև հայտարարագրել է 2017 թվականին գնված 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա, ավանդներ երկու բանկերում, որոնց ընդհանուր գումարը տարեսկզբին կազմել է շուրջ 11500 դոլար, իսկ տարեվերջին փոքր-ինչ նվազել՝ կազմելով 10 հազար դոլար։

Արգիշտի Քյարամյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 54 եվրո, 1,084,746.9 դրամ՝ տարեսկզբի 23,578.5 դրամի փոխարեն, տարեվերջին աճ են գրանցել նաև նրա կանխիկ դրամական միջոցները՝ 50.000 և 42.000.000-ի փոխարեն՝ կազմելով 50.000 և 52.000.000 դրամ։

Պաշտոնյայի՝ 27,820,686.79 դրամ տարեկան եկամուտը գոյացել է ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և Քննչական կոմիտեից ստացած 27,574,123 դրամ աշխատավարձից։

Հաշվետու տարվա ընթացքում Արգիշտի Քյարամյանը ճանապարհորդության համար ծախսել է 3,544,000 դրամ, իսկ ուսման, այլ դասընթացների նպատակով՝ 2 միլիոն 200.000 դրամ։

Արգիշտի Քյարամյանի հետ համատեղ բնակվող նրա մայրը՝ Լարիսա Գրիգորյանը, իր հայտարարագրում նշել է 2010 թվականին իբրև ժառանգություն ստացած և համատեղ բնակությամբ տնօրինվող բնակարանը Երևան քաղաքում, 75.000 դոլարի չափով բանկային ավանդ։ Լարիսա Գրիգորյանի հաշվետու տարվա՝ 283,080.14 դրամ եկամուտը գոյացել է ԱՄԻՕ բանկ ՓԲԸ-ի կողմից տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, կամ՝ այլ հատուցումից։

Պաշտոնյայի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, հայտարարագրել է բանկային ավանդներ 6 բանկերում, որոնք ունեցել են հետևյալ տեսքը՝

տարեսկզբին՝ 0 դրամ, 0 դրամ, 4,323.77 դոլար, 11,791.28 դոլար, 188.000 դրամ, 2200 դոլար, իսկ տարեվերջին՝ համապատասխանաբար, 1,250,000 դրամ, 2,000,000 դրամ, 4,323.77 դոլար, 12,287.52 դոլար, 188.000 դրամ, 3,567.69 դոլար։

Ռուզաննա Քյարամյանի կանխիկ միջոցները տարեվերջին աճել են 2 միլիոն դրամով՝ կազմելով 47.000 դոլար և 29 միլիոն դրամ, իսկ մի քանի բանկերում բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են ավելի քան 300.000 դրամ։ Նրա հաշվետու տարվա՝ 243,328.28 դրամ եկամուտներն էլ գոյացել են Արարատ բանկ ԲԲԸ-ից ստացած՝ տրված փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսներից։