Թրամփը սկսում է մտահոգել Կրեմլին
«2016-ին ռուսաստանի բարձրաստիճան չինովնիկներից մեկը Մոսկվա այցելած օտարերկրացիների խմբին բացատրում էր, թե ինչու է կառավարությունը որոշել չտոնել բոլշեւիկների հեղափոխության գալիք 100-ամյակը։ Այո, դա շրջադարձային իրադարձություն է եղել Ռուսաստանի պատմության համար, եւ Պուտինն իրոք այսօրվա Ռուսաստանը համարում է թե ցարերի, թե բոլշեւիկների իրավահաջորդը։ Բայց հեղափոխության տարելիցը նշելը մի՞թե ժողովրդին սխալ ազդանշան չի ուղղի»,- գրում են Սոֆիայի Ազատական ռազմավարությունների կենտրոնի նախագահ, Հումանիտար գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Իվան Կրաստեւը ու Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Հոլմսը Foreign Policy–ի համար իրենց հոդվածում։
«Բայց Ռուսաստանի կառավարությունը չէր ակնկալում, որ 2017-ին կհայտնվի ոչ թե անցյալի՝ այլ հենց մերօրյա հեղափոխության առջեւ՝ Դոնալդ Թրամփի հաղթանակի ու ԱՄՆ վարչակազմի արմատական փոփոխության»,- հավաստիացնում են հեղինակները։
«Հիմա, երբ Թրամփը իշխանության ղեկին է, Մոսկվայի քաղաքական վերնախավը դադարել է ցնծալ ու սկսել է գիտակցել, որ Ռուսաստանը հայտնվել է ոչ հասարակ իրադրության մեջ»,- նշում ե ն Կրաստեւը ու Հոլմսը։
Թրամփի պաշտոնավարությունը գուցե իրոք հնարավորություններ է բացում Ռուսաստանի ու Արեւմուտքի հարաբերությունների կարգավորման համար։ Սակայն Թրամփի օրոք Պուտինը կորցրել է աշխարհքաղաքական անկանխատեսելիության իր մենաշնորհը։ «Աշխարհը ցնցելու, միջազգային ընդունված կանոնները տրորելու՝ Կրեմլի ունակությունը թույլ էր տալիս Ռուսաստանին մեծ դերակատարում ունենալ միջազգային ասպարեզում։ Բայց հիմա Պուտինը ստիպված կլինի աշխարհին տարակուսանքի մեջ պահելու իր ունակությունը կիսել ԱՄՆ նախագահի հետ, ով շատ ավելի ուժեղ է, քան նա»,- ասվում է հոդվածում։
Հեղինակի խոսքով Կրեմլը հիմա ամենից շատ վախենում է, որ Թրամփին կարող են գահընկեց անել կամ սպանել։ Նրա հեռանալուց հետո Վաշինգթոնում անհապաղ կսկսվի երկկուսակցական հակառուսական արշավ։ «Իհարկե Ռուսաստանի կառավարությունը վախենում է ոչ միայն Թրամփի տապալումից, այլեւ նրանից, որ Թրամփը կարող է հանկարծ անցնել կոշտ հակառուսական քաղաքականության ու միանալ Կոնգրեսի ՝ ագրեսիվ տրամադրված հանրապետականներին»,- գրում են քաղաքագետները։
Բացի դրանից Թրամփի նախագահությունը բարդացրել է Մոսկվայի հարաբերությունները Չինաստանի ու Իրանի հետ, համարում են Կրաստեւը ու Հոլմսը։ Ռուսաստանն ուզում է կարգավորել Արեւմուտքի հետ հարաբերությունները, բայց ոչ նոր ձեռքբերած կապերի հաշվին։
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հասարակ ռուսաստանցիները Թրամփին համեմատում են Բորիս Ելցինի հետ նրա կառավարման առաջին տարիներին՝ իմպուլսիվ, խարիզմատիկ, պատրաստ գնդակահարել խորհրդարանը, եթե դա կօգնի ամրապնդել սեփական իշխանությունը։ Կրեմլի համար խնդիրն այն է, որ Ելցինը հեղափոխական առաջնորդ է եղել, իսկ Պուտինը որոշել է 2017-ը դարձնել հեղափոխությունների դատապարտման, այլ ոչ թե մեծարման տարի, ամփոփում են հեղինակները։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...