Ադրբեջանում դոլարի փոխարժեքը կտրուկ աճ է գրանցել
Հունվարի 25-ին Ադրբեջանի կենտրոնական բանկի արժութային աճուրդում դոլարի փոխարժեքը կտրուկ աճ է գրանցել՝ կազմելով 1,9052 մանաթ, գրում է contact.az-ը:
Այսինքն՝ ամերիկյան արժույթի փոխարժեքը կտրուկ աճել է 4,93 գապիկով կամ 2,6 տոկոսով:
Կայքը հիշեցնում է, որ հունվարի 23-ին տեղի ունեցած աճուրդի ժամանակ դոլարն արժեցել է 1,8559 մանաթ:
Նշվում է, որ դա աճուրդում դոլարի փոխարժեքի ամենակտրուկ աճերից մեկն է: Մինչ այդ աճուրդում առավելագույն աճը կազմել է 2 գապիկ:
1,9052 մանաթ դոլարի փոխարժեքի դեպքում առևտրային բանկերը նույնպես կբարձրացնեն վաճառքի և գնման փոխարժեքները՝ դոլարի համար 1,86-1.93 մանաթից մինչև 1,91-1,98 մանաթի:
Համապատասխանաբար կաճի նաև մանաթի նկատմամբ եվրոյի փոխարժեքը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից