Իտալիայի ԱԳՆ նախկին ղեկավարն անցնում է փողեր լվանալու գործով
Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարար Ջանֆրանկո Ֆինին գումարային միջոցներ լվանալու գործով անցնող անձ է դարձել։ Այս մասին հաղորդում է L'Espresso պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին։
Հաղորդագրությունում ասվում է, որ երկրի ֆինանսական գվարդիան Ֆինիի քաղաքացիական կնոջից եւ ընտանիքի եւ երկու անդամից 5 մլն եվրոյի ակտիվներ է առգրավել։ Նրանք մեղադրվում են իտալական քրեական օրենսգրքի երեք հոդվածների խախտման մեջ՝ կապված փողերի լվացման եւ ապօրինաբար շահույթ ստանալու հետ։ Ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել 2008-ին։
Հետաքննության շրջանակներում իրավապահները Ֆինին են հանձնել, այսպես կոչված, «ծանուցում կասկածի մասին»՝ այս կերպ նրան տեղեկացնելով քննչական գործողությունների սկսվելու մասին։
Ջանֆրանկո Ֆինին Իտալիայի ԱԳՆ ղեկավար է եղել 2004-2006-ին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում։ 2008-2013-ին նա զբաղեցրել է խորհրդարանի ստորին պալատի նախագահի պածտոնը, որը ըստ նշանակության երկրում երրորդն է։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...