Հրապարակ. տխուր ընտրարշավ
Հրապարակը գրում է. օգոստոսի 18-ին ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 13 կուսակցությունների եւ մեկ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները։ Կուսակցությունների ցուցակների թվակազմը վկայում է, թե որ ուժերն են պատրաստ իրական պայքարի, իսկ որոնք են առաջադրվել այլեւայլ նպատակներով։
Հիշեցնենք․ Երեւանի ավագանին, օրենքով սահմանված կարգով, 65 անդամ անդամ ունի։
Իշխող ՔՊ-ն 181 հոգանոց ցուցակ է ներկայացրել, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 129, «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը, որը գլխավորում է Հայկ Մարությանը, 71 թեկնածուից է, Արամ Զավենիչի «Հանրապետությունը»՝ 68, ԼՀԿ-ն՝ 50, մի շարք կուսակցություններ ավելի քիչ թեկնածուներ են ներկայացրել, քան Երեւանի ավագանու կեսն է։ Օրինակ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» եւ Խզմալյանի Եվրոպական կուսակցությունների ընտրական ցուցակները 24 հոգանոց են, Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Միացյալ Հայաստան» դաշինքի ցուցակը 41 հոգուց է բաղկացած, ինչը նշանակում է, որ կա՛մ այս ուժերն իրենք էլ չեն հավատում իրենց հաղթանակին եւ օլիմպիական մասնակցություն են ապահովում, կա՛մ էլ քչերն են համաձայնել նրանց ցուցակում տեղ զբաղեցնել եւ պայքարի մեջ մտնել։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ