Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար Reuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրների Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվում Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանը ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ

Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՁերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարըԻսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. ՆեթանյահուԻրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համարReuters-ը հայտնել է Մերձավոր Արևելքի պատերազմում զոհերի թիվն՝ ըստ երկրներիԻրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքումՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամՀորմուզի նեղուցում նավագնացության ակտիվություն չի նկատվումՀայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումըՊարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթըՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման ՍահակյանըԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծԲջնիի ամրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետՀօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամԳլխավոր դատախազը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերԱնդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքինԱրմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելՆախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունելՀայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսինԲրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունըԱյս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված էՄեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՈւժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾԹրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվելԱնի համայնքում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքներըՀենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է հրապարակել Միրչա Լուչեսկուի մահվան կապակցությամբ2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲԱրհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշել․ խորհրդարանը նախագիծ ընդունեց Իսրայելի զինված ուժերը ափսոսանք են հայտնել Թեհրանի սինագոգը վնասելու համարՎերջին հարվածները տապալում են ԱՄՆ-Իրան բանակցությունների շանսերը․ Պակիստանի ԱԳ նախարարՔուվեյթը կոչ է անում քաղաքացիներին չորեքշաբթի առավոտյան մնալ տանը «Քաղաքակիրթ» ազգը կհաղթի «բիրտ ուժին». Իրանի ԱԳՆ խոսնակՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարըՆավթի գները նվազել են Իրանում երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդագրություններից հետոԶենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել, չորս անձ ձերբակալվել էՀրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրըՔրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըՎենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համարԻրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդականԲեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունումԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպումՆախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ օրենքներՌուսաստանը և Չինաստանը արգելափակել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևըԽարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներՊակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրելԻրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի ՊապԱվանդույթ դարձած միջոցառում․ ՆԳՆ-ն «Հուսո տանը» տոնական համերգ էր կազմակերպել
Հայաստան

Սևանից լրացուցիչ 70 միլիոն խ/մ ջրի բացթողումը իրականացվում է ընթացակարգի խախտումով․ Հայտարարություն

ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի հայտարարությունը Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ստեղծված անկախ և մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմին է։ Հանձնաժողովն իրականացնում է Սևանա լճի մասին համալիր և տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական և ամփոփիչ փորձաքննություններ և տալիս է եզրակացություններ։

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն մ3 ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն մ3։

Օրինագիծը Հանձնաժողով կարծիքի է ուղարկվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, այլ ոչ նախապես։ Հանձնաժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նիստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ՝ քննարկելու օրինագիծը։ Հանձնաժողովը նշել է, որ Ջրային կոմիտեի ներկայացրած տվյալները ճշգրտման կարիք ունեն։ Ջրային կոմիտեն հաշվարկել էր տարվա կտրվածքով 521 միլիոն մ3 ջրապահանջ, սակայն Հանձնաժողովը հաշվարկել է, որ ջրապահանջը կազմում է 390 միլիոն մ3 և Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չկա։ Բացի այդ, Ջրային կոմիտեն ոռոգման ենթակա տարածքները մի դեպքում ներկայացրել է 31,3 հազար հա, մյուս դեպքում՝ 30,4 հազար հա։ Տարբերությունը մոտ 1000 հա է։ Ջրային կոմիտեի հաշվարկով՝ յուրաքանչյուր հեկտարի համար օգտագործվում է 16,6 խմ ջուր, ստացվում է ընդհանուր շուրջ 16 միլիոն մ3 ջուր։ Հողատարածքի տվյալները ճշգրիտ չլինելու պարագայում 16 միլիոն մ3 լրացուցիչ ջուր ապարդյուն է դուրս բերվելու լճից, ինչն անընդունելի է։

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է․ «Հաշվի առնելով վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի տարեկան կտրվածքով փոփոխությունների բացասական արժեքները և ջրի ինտենսիվ «ծաղկման» գործընթացներով պայմանավորված լճի վատթարացող էկոլոգիական վիճակը՝ Հանձնաժողովն առաջարկում է բացառել լճից օրենքով և ՀՀ կառավարության 11.05.2023թ. N704-Ա որոշմամբ 2023թ. համար սահմանված ջրառի՝ 170 մլն մ3 չափաքանակի գերազանցումը։ Առաջնորդվելով ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումներով՝ ակնհայտ է, որ նույնիսկ 170 մլն մ3 ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ այս տարվա հուլիս ամսվա հիդրոօդերևութաբանական պայմաններն ըստ կանխատեսումների առավել նպաստավոր են 2022 թվականի համեմատ»:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը: Եզրակացության քննարկումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Չնայած Հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը՝ առանց հրավիրելու Հանձնաժողովի նախագահին Ազգային ժողով, չլսելով մասնագիտական փաստարկները, այդպիսով խախտելով «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը։ Մեզ համար խիստ մտահոգիչ է այս գործելաոճը։

Սևանի մակարդակի տատանումները հանգեցնում են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։ Լճի մակարդակի նվազման դեպքում տեղի է ունենում լճի հատակային շերտերի և մակերևութային շերտերի ջրերի միախառնում։ Օրգանական նյութը, որ տարիներ շարունակ կուտակվել է հատակային նստվածքներում, պարարտ հող է ստեղծում, որպեսզի սննդային շղթայի առաջնային օղակ ֆիտոպլանկտոնը բուռն զարգացում ապրի և «ծաղկումների հանգեցնի»։ Այս տարի Սևանում արդեն սկսվել է «ծաղկումը»։ Լճում ընթանում են էվտրաֆիկացման գործընթացներ։ Դա իր ազդեցությունը կունենա ինչպես լճի կենսառեսուրսների վրա, այնպես էլ ափամերձ բնակավայրերի սոցիալական վիճակի վրա։

Երկրում սակավաջրություն հայտարարելու դեպքում պետք է հաշվի առնել, որ Սևանա լճի համար ևս սակավաջրություն է։ Սևանն իր էկոլոգիական վիճակով այլևս չի կարող ջրառաջարկ ապահովել։ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի գաղափարախոսության համաձայն՝ ջրառաջարկն է ձևավորում ջրապահանջ, սակայն մեզանում հակառակ տրամաբանությունն է գործում։

 

Սևան լճի էկոհամակարգի պահպանության համար անհրաժեշտ է․

բացառել հավելյալ ջրառները Սևանա լճից
Հանրապետությունում սակավաջրության դեպքում Սևանա լճից ջրառը՝ ներառյալ Հրազդան գետով ջրի ելքը, սահմանել 90 միլիոն մ3, որպեսզի լիճն ունենա դրական հաշվեկշիռ
Սևանա լճից ջրբացթողումը և՛ գիշերվա, և՛ ցերեկվա ընթացքում կայուն հոսքով (այդ թվում Աղբյուրակի ջրամբարից) իրականացնել՝ նվազեցնելով ջրակորուստները Սևան-Հրազդան հիդրոհամակարգում
գնահատել ջրակորուստները և միջոցառումներ ձեռնարկել ապօրինի ջրօգտագործումը բացառելու, ջրակորուստները նվազեցնելու ուղղությամբ
պահպանել գյուղատնտեսական մշակաբույսերի ջրապահանջի նորմաները
կրճատել ջրի գերնորմատիվային կորուստները, մշակել խրախուսման մեխանիզմներ, ջրախնայողական տեխնոլոգիաներ հողատեսքին համարժեք մշակաբույսեր աճեցնող հողագործների համար
ոռոգումը կազմակերպել գիշերային ժամերին
վերանորոգել ջրամբարները, մաքրել ջրամբարները տիղմից, ջրաբերուկներից, կառուցել նոր ջրամբարներ՝ թեթևացնելու Սևանա լճի բեռը
ներդնել ջրառի բաշխման հաշվառման համակարգ
կառուցել Սևանա լճի ավազանում կենսաբանական մաքրման կայաններ, որոնք կլուծեն ափամերձ բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրը
ստեղծել ՀՀ վարչապետին կից Սևանա լճի հիմնախնդիրների կառավարման հանձնաժողով, որը կզբաղվի Սևանա լճի խնդիրների լուծմամբ։

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

17․07․2023թ․