Խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող առեւտրի օբյեկտ հասարակական նշանակության գույքը ֆիզիկական անձի կողմից օտարվել է 40 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով: Մինչդեռ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկությունների համաձայն նշված գույքի գույքհարկով հարկման նպատակով որոշվող արժեքը կազմել է 254 396 203 ՀՀ դրամ:
Հիշյալ գործարքի մասով ավելացված արժեքի հարկի 2017 թվականի 1-ին եռամսյակի հաշվարկում արտացոլվել է 43 650 000 ՀՀ դրամի շրջանառություն, որի արդյունքում հաշվարկվել է 8 730 000 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ: Սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վերլուծության թիվ 1 բաժնի աշխատակիցների կողմից կազմված տեղեկանքի համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի հիման վրա վերոգրյալ գործարքի արդյունքում 2017 թվականի 1-ին եռամսյակի հիշյալ հաշվարկում պակաս է ներկայացվել 152 396 203 ՀՀ դրամի հարկվող շրջանառություն եւ 30479241 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ: Հիշյալ գործարքից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով 2017 թվականի 1-ին եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկում մտցվել է ակնհայտ կեղծ տվյալ:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:
ՀՀ Գլխավոր դատախազություն


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...