Իրաքի Քուրդիստանի իշխանությունները պատրաստ են սառեցնել հանրաքվեի արդյունքները
Իրաքի Քուրդիստանի իշխանությունները Իրաքի կառավարությանն առաջարկել են կրակը դադարեցնել, երկխոսություն սկսել՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով սառեցնել հանրաքվեի արդյունքները: Այս մասին նշված է շրջանի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քուրդիստանի եւ Իրաքի ժողովրդի նկատմամբ մեր պարտավորությունները կատարելու համար Իրաքի կառավարությանը, Իրաքի եւ միջազգային հանրային կարծիքին հետեւյալն ենք առաջարկում՝
1) անհապաղ դադարեցնել կրակը եւ Քուրդիստանում բոլոր ռազմական գործողությունները,
2) սառեցնել Իրաքի Քուրդիստանում անցկացված հանրաքվեի արդյունքները,
3) Քուրդիստանի շրջանային կառավարության եւ Իրաքի դաշնային կառավարության միջեւ սկսել Սահմանադրության վրա հիմնված բաց երկխոսություն»,- նշված է հայտարարության մեջ:
Քուրդիստանի իշխանությունների պնդմամբ՝ Իրաքի զորքերի եւ քրդական փեշմարգայի զինված կազմավորումների միջեւ հոկտեմբերի 16-ից սկսված դիմակայությունը «երկու կողմին էլ վնաս է հասցրել եւ կարող է հանգեցնել չընդհատվող արյունահեղության»: Ըստ որում, ինչպես կարծում են Էրբիլում, կողմերից ոչ մեկը հաղթանակի չի հասնի, եւ Իրաքը կներքաշվի «անկարգության ու քաոսի մեջ»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...