Ռուսաստանը Հայաստանի կոնյակ արտադրողների համար խնդիրներ է ստեղծում. ՌԴ-ից կոնյակով բեռնված 8 ավտոմեքենա հետ է ուղարկվել Հայաստան
ՌԴ-ից կոնյակով բեռնված 8 ավտոմեքենա հետ է ուղարկվել Հայաստան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է այաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի կոնյակ արտադրողների համար խնդիրներ է ստեղծում:
Նրա խոսքով, Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, քանի որ Ռուսաստանը փոխել է խաղի կանոնները. «ՌԴ-ն կտրուկ փոխել է խաղի կանոնները: Առաջ իմիտացիա էին անում, թե պայքարում են կեղծարարության դեմ, հիմա նման իմիտացիա չի անում, Հայաստանի նկատմամբ խստացել են պայմանները: Նոր ցուցանիշներ են մտցրել, որոնք Հայաստանում չեն չափվում: Մենք այդ գործիքները չունենք: Կեղծարարները չեն կարող նախապես իմանալ, որ իրենք կեղծում են: Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, սա ասում են բոլորը, եւ ընդունում են բոլորը: Այդ կեղծարարության մակարդակը կարողանում էին անցյալում վերահսկել, թե՛ այստեղ՝ արտադրողները, թե այնտեղ՝ ստուգողները: Կային սարքավորումներ, որոնք թույլ էին տալիս այստեղ ստուգել, հետո հասկանալ կեղծիքի սահմանները: Նոր չափորոշիչներ են մտցրել: Թթվածնի 17 իզոտոպի քանակությունն այստեղ չենք կարող ստուգել սարքերի բացակայության պատճառով: Ոչ կեղծ կոնյակ արտադրողները չգիտեն «Օ 17»-ի քանակությունը: Դեպքեր կան, որ ՌԴ շուկայից հետ են ուղարկվել»,-ընդգծեց Ավագ Հարությունյանը:
Մեր ճշտող հարցին, թե ո՞ր ընկերությունների արտադրանքն է ետ ուղարկվել, Ավագ Հարությունյանը խուսափեց պատասխանել. «Ախր ես չեմ կարող դա ասել»: Մյուս հարցին՝ Երեւանի կոնյակի գործարանը կարողանո՞ւմ է ստուգել, թե իր արտադրանքի մեջ կեղծիք կա, թե՞ չէ, նա պատասխանեց. «Պեռնո ռիկարը խնդիր չունի, որովհետեւ, երբ գնեց Երեւանի կոնյակի գործարանը ինքն իր մայր գործարաններում ուներ իզոտոպային մեթոդների հնարավորություն, եւ անընդհատ ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած կոնյակի սպիրտները ստուգվում էին»:
Ավագ Հարությունյանը ցավով արձանագրեց, որ հայկական կոնյակի հեղինակությունը կտրուկ ընկել է. «Այսօր հայկական կոնյակն իր իմիջով հավասարվել է ռուսական եւ դաղստանյան կոնյակներին, եւ շուկայում ամենաէժանն է, ինչը ցավալի է։ Մենք անընդհատ նվազեցրել ենք գինը, ու այսօր այն իմիջը չէ, որն ունեինք մինչեւ 2008թ.։ Կոնյակի արտադրության մեջ ստվերային փողերը շատ մեծ են, այդ ստվերի մեջ շահագրգռված է ավելի շատ ռուսական կողմը, քան հայերը։ Եթե հայերը որոշեն, որ արտադրում ենք 100 տոկոսով ոչ կեղծված կոնյակ, դա չի ընդունվի ռուսական շուկայի կողմից, քանի որ այնտեղ պահանջում են ցածրակարգ կոնյակ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...