Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ Ներդրումային հարթակներում, չգիտես ինչու, 100,000 դրամներ են վստահում օտար մարդկանց. մեդիափորձագետ Viva-ն միանում է քարայրային թանգարանի ստեղծմանը (տեսանյութ) Եվրոպական ակումբների հետ զանգը դեռ չի նշանակում, որ տրանսֆերը 99%-ով կայացած է․ Թիկնիզյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Կասպից ծովում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է տեղափոխվել Հայաստան Wizz Air–ը 2026–ի հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ՝ շաբաթը 2 անգամ «Դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են». ՊՆ–ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանը Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները Ապատեղեկատվությամբ խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի մասին

Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստՆերդրումային հարթակներում, չգիտես ինչու, 100,000 դրամներ են վստահում օտար մարդկանց. մեդիափորձագետViva-ն միանում է քարայրային թանգարանի ստեղծմանը (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը Ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալովԵվրոպական ակումբների հետ զանգը դեռ չի նշանակում, որ տրանսֆերը 99%-ով կայացած է․ ԹիկնիզյանՏոկաևը Թրամփի հետ քննարկել է ուկրաինական հшկամшրտությունըՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըԱվստրալիայում ակտիվիստը մեկ շաբաթ ապրել է ծառի վրա և կանխել անտառի այրումը․ ABCԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի է տվել Իլինոյսի նահանգապետին՝ ICE-ի աշխատանքներին խոչընդոտելու համարՖինլանդիայի ԱԳՆ-ն աջակցել է Դանիային՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանի նշանակումից հետոԱմերիկյան ատոմային սուզանավը հասել Է Հարավային Կորեայի ափերին․ YonhapApple-ը կսկսի iPhone 18-ի փորձնական արտադրությունը հենց 2026 թ. հունվարինԺնևում վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ հանդիպել են Գորբաչովն ու ՌեյգանըԷնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուռնիկովան չորրորդ անգամ ծնողներ են դարձելԻսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթըՇիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել ենՀայտնի տեսախաղերի հիմնադիրներից մեկը՝ Վինս Զամպելան, ավտովթարի զnh է դարձելՄայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելըՆախկին ամուսիններ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը վերամիավորվել են տոնական գնումների և դերասանի որդու՝ Սեմյուելի հետ ճաշելու համարԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավինՌուսաստանը կրկին գլխավորել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով երկրների ցանկըԿասպից ծովում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Արատտա այգին» արժանացել է պատվավոր մրցանակի SHARE ճարտարապետական միջազգային մրցույթումՈւսումնասիրություն. Հարավային օվկիանոսի փոթորիկները մեղմացնում են գլոբալ տաքացումըՆեյմարը վիրահատվել էՎրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ ՊՆ և քննարկել համագործակցության հեռանկարներըԵս կապտած մատներով չեմ կառչում իշխանությունից․ ԼուկաշենկոՍիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապվածՀայաստանը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականըՌուսաստանը և Միացյալ Նահանգները ևս մեկ հանդիպում են անցկացրել. ՌԴ փոխարտգործնախարարԱրդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. ԱվինյանԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց Եթե ընդդիմադիրները գային նիստի, իրենց բոյկոտը կաշխատեր, բայց չեն գալիս, մեղքը գցում են «Հանրային ձայնի» վրա. ԳալջյանԲմբուլներդ քամուն կտամ, եթե հանկարծ էլի մանկապարտեզներից խոսեք․ Մանուկյանը՝ ՔՊ-ականներինՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է տեղափոխվել ՀայաստանWizz Air–ը 2026–ի հունիսից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ՝ շաբաթը 2 անգամ«Ընգե՛ր, ձևը տենց չի՛, կգնաս, ընգերներիդ հետ կատակ կանես, լսեցի՞ր». ՔՊ-ականը՝ Մեսրոպ Մանուկյանին«Դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են». ՊՆ–ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանըԺնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԱպատեղեկատվությամբ խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի մասինԵրևանի Կապույտ մզկիթում անցկացվեց Յալդայի գիշերվա տոնակատարությունըԱԷՄԳ-ի տնօրեն Գրոսին չի բացառել, որ առաջիկա ամիսներին կայցելի «Բուշերի» ատոմակայանՆորվեգիան բնակչության տարհանման պլան է պատրաստում՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում«Խի չգիտե՞ք, որ մենք նիկոլականներ ենք, քեզնից լավ «արա՞». Ավագանու անդամԲաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը զանգահարել է ընտանիքի անդամներինԲայդենը հիմարի պես է գումար ծախսել Ուկրաինայի վրա․ ԹրամփՁերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարըՀալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախnւմների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան. Բերիո Հայոց թեմի խոսնակԳերմանիայի պաշտպանության նախարարը հերքել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտության հնարավորությունը

Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից

2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերությունից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար (256 մլն դրամ) հափշակելու գործով, գրում է «Հետքը»:

938 միլիոն դրամի պատվեր՝ միայն 2023 թվականի առաջին 5 ամիսներին

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի գնորդները 2023 թվականի ընթացքում եղել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Մասիսի համայնքապետարանը։ Ընկերության հետ այս տարի կնքվել է ընդհանուր 5 պայմանագիր, որոնցից 3-ը բաժին է հասել ՏԿԵՆ-ին, 1-ական՝ Երևանի քաղաքապետարանին ու Մասիսի համայնքապետարանին։

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն զբաղվում է ճանապարհների գծանշման աշխատանքներով։ 2023 թվականի մայիսի 4-ին ՏԿԵՆ-ը 343 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որը պարտավորվել է այդ գումարի դիմաց կատարել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհների գծանշման աշխատանքները։

Մեկ այլ պայմանագրով, որի արժեքը կազմել է մոտ 160 միլիոն դրամ, «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետք է գծանշումներ անի Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։

ՏԿԵՆ-ի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև այս տարվա երրորդ պայմանագիրն էլ կնքվել է 2023թ․ ապրիլի 26-ին։ Մոտ 62 միլիոն դրամի դիմաց ընկերությունը պարտավորվել է գծանշման աշխատանքներ կատարել Արարատի և Արմավիրի միջպետական ու հանրապետական ճանապարհներին։

Երևանի քաղաքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ մարտի 20-ին։ Համայնքային բյուջեից ընկերությանը փոխանցվելու է ընդհանուր 365 միլիոն դրամ՝ մայրաքաղաքի փողոցները գծանշելու համար։ Մասիսի համայնքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև հունվարի 12-ին կնքված պայմանագրի արժեքն էլ կազմել է 8 միլիոն դրամ։

Այսպիսով, միայն 2023 թվականի ընթացքում «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետական և համայնքային մարմիններից ստացել է ընդհանուր 938 միլիոն դրամի պատվեր։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին հիմնադրված այս ընկերությունը 100 միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել նաև 2021 և 2022 թվականներին, որոնց նախկինում «Հետքն» անդրադարձել է։

Խմբով՝ նախնական համաձայնությամբ, պետությունից հափշտակել են մոտ 256 միլիոն դրամ

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը Հակոբ Ստեփանյանն է, որը տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը ևս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։

2020 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ գնման գործընթացը կազմակերպելիս մյուս ընկերությունների համար ստեղծվել են հակամրցակցային պայմաններ, ինչն էլ հնարավորություն է տվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին հաղթել մրցույթներում։ 2021թ․ ապրիլի 8-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ նույն թվականի ապրիլի 14-ին՝ մուտքագրվել դատարան։

Ամբաստանյալի կարգավիճակում են միայն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ Նախաքննության ընթացքում գործով անցող մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ինչ վերաբերում է դատական գործին, ապա այն դատարան մտնելուց երկու տարի անց դեռևս անավարտ է և գտնվում է դատաքննության փուլում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։