Կիսաքանդ բուժամբուլատորիան 4000 բնակչի է սպասարկում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնը՝ բուժամբուլատորիան կիսախարխուլ վիճակում է: Տանիքը խարխուլ է, աստիճաններն էլ՝ կիսաքանդ:
Անահիտ Տեր–Հարությունյանը շուրջ 23 տարի է, ինչ աշխատում է այստեղ որպես տնօրեն: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ տարիների ընթացքում բուժհաստատության խնդիրները միայն ավելացել են:
Վերջին անգամ վերանորոգվել է 2006 թվականին, այն էլ՝ կոսմետիկ: Անահիտ Տեր–Հարությունյանը առողջության կենտրոնի շենքային պայմանների հարցով բազմիցս դիմել է պատկան մարմիններին, ամեն անգամ խոստումներ են լինում, որ այդպես էլ չեն կատարվում: Անմխիթար վիճակում գտնվող ամբուլատորիան սպասարկում է երկու համայնքների՝ Արմավիր եւ Հայկավան՝ միասին 4000 բնակչի:
«Ասում են, որ մարզի հրատապ լուծում պահանջող շենքերի ցանկում մենք էլ կանք, սպասում ենք` երբ հերթը մեզ կհասնի»,– ասաց տնօրենը:
Համայնքներում բուժամբուլատորիաները իրականացնում են հիվանդի նախնական զննում, ախտորոշում եւ առաջին բուժօգնություն:
Անահիտ Տեր–Հարությունյանի խոսքով՝ շատ դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ է պահել հսկողության տակ եւ բուժում իրականացնել, անձնակազմը դժվար կացության մեջ է հայտնվում, քանի որ հիվանդասենյակները զուրկ են նորմալ մահճակալներից:
Գյուղացիներն էլ իրենց հերթին են բուժամբուլատորիայի պայմաններից բողոքում: Նրանք սրտնեղում են, որ իրենց համայնքին ուշադրություն դարձնող չկա:
«Շենքը քանդվում է, բայց դա ո՞ւմ է անհանգստացնում: 21–րդ դարում այսպիսի պայմաններ ոչ մի տեղ չկա: Գյուղերն ուշադրությունից դուրս են»,– բողոքեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...