«Տարկետումը կօգնի մեր մարզիկներին ավելի բարձր ցատկել եւ ավելի արագ վազել»
18 տարին լրացած երիտասարդը կամ մինչեւ ուսման ավարտը պետք է ունենա տարկետման իրավունք, կամ որեւէ մեկը տարկետում չի ստանում ու անցնում է պարտադիր զինվորական ծառայության: Մնացած լուծումները, ըստ Պաշտպանության նախարարի, սուբյեկտիվիզմ ու մասնակի լուծումների մեթոդ է.
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորող մի քաղաքացին պետք է ունենա հնարավորություն ավարտելու իր ուսումը, հետո միայն կատարելու կամ չկատարելու իր պարտքը հայրենիքի նկատմամբ, մեկ ուրիշը 18 տարին լրանալու պահին զորակոչվի, քանի որ ընդունելության քննության ժամանակ հավաքել է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով իր կողքը նստած դասընկերոջից կես միավոր ավելի կամ պակաս»:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը Վիգեն Սարգսյանը նաեւ հայտարարեց՝ սխալ են հայտարարությունները, թե տարկետման իրավունքը հանում են. «Եթե դու ձգտում ես լավ կրթություն ստանալու, համարում ես, որ անընդհատությունը քեզ համար կարեւոր է, ու դու պատրաստվում ես գալ բանակ՝ բակալավրի աստիճան ունենալով կամ որպես դիպլոմավոված մասնագետ, մենք քեզ առաջարկում ենք գալ որպես սպա, այլ ոչ թե շարքային կազմի զինվոր: Դրա համար աշխատավարձ ենք քեզ վճարելու, դրա համար փոխհատուցելու ենք քո ուսման վարձերը բակալավրիատում, հետո էլ, եթե որոշես գնալ մագիստրատուրա, նաեւ՝ այդտեղ»:
Այս եւ «Պաշտպանության մասին» մայր օրենքի քննարկման կեսից դահլիճում 4 պատգամավոր մնաց՝ ՀՀԿ-ից: Ելք խմբակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Սուր հարցադրումները նախարարին ուղղում էին ՀՀԿ-ականները: «Վախ կա, որ սա կարող է արտագաղթին նպաստող օրենք դառնա, ինչո՞ւ, որովհետեւ այսօր արդեն տենդենց կա, որ տղա ունեցողները սկսել են նրանց դուրս հանել: Սա խնդիր է ու աչք փակել չենք կարող. մարդիկ քաղաքացիության հարց են նաեւ լուծում: Երեխան 14 տարեկան է, արդեն ՌԴ քաղաքացի է դառնում. եթե ինքը հույս ուներ ինչ-որ տարկետման, էս հույսը վերանում է»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
«Ես չեմ կարծում, որ մեր օրենսդրությունը միտված է նրան, որ տարկետումների առկայությամբ չթույլատրի արտագաղթը: Բացարձակ. տարկետումներից օգտվում է հասարակության շատ փոքր հատվածը: Արտագաղթի դեմն առնելը շատ ավելի երկարատեւ, հետեւողական քաղաքականության արդյունք պետք է լինի»,- նշեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ֆելիքս Ցոլակյանի հաջորդ հարցը վերաբերում էր սպորտ-վաշտերին, որտեղ հիմնականում ծառայում էին որոշակի արդյունքների հասած սպորտսմեններն ու բալետի պարողները: «Կառավարության որոշմամբ, չափանիշներ են սահմանվել` տարկետման իրավունքից կօգտվեն օլիմպիական, Եվրոպայի, աշխարհի, պատանեկան մրցույթների 1-4 տեղ զբաղեցրած այն սպորտսմենները, որոնք եթե կկրկնեն իրենց արդյունքը կամ կգերազանցեն այն, նորից կստանան տարկետում: Չկրկնելու դեպքում՝ զորակոչվում են ժամկետային զինվորական ծառայության: Հուսանք, որ դա կօգնի մեր մարզիկներին ավելի բարձր ցատկել եւ ավելի արագ վազել»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:
Ի դեպ, մինչ ԱԺ դահլիճը լքելը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց «Պաշտպանության մասին» օրենքում ամրագրել, որ ռազմական բյուջեից գնումների առնվազն 2%-ն իրականացվեն տեղական արտադրողներից: Առաջարկը քվեարկությամբ մերժվեց:


















































Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...