Ընտրություններ Վրաստանում. Թբիլիսիում առաջատարը Կախա Կալաձեն է
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է քվեաթերթիկների 84,53 տոկոս։ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Կախ Կալաձեն է, ով այս պահին ստացել է 51,41 տոկոս ձայն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»։
Երկրորդ տեղում անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին է, ով ստացել է 17,53 տոկոս ձայն։
Նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին ստացել է 16,33 տոկոս ձայն։
«Բաքրաձե, Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» բլոկի թեկնածու Ելենա Խոշտարիան ստացել է 6,96 տոկոս ձայն։
«Վրաստանի հայրենասերների ալյանսի» թեկնածու Իրմա Ինաշվին ստացել է 2,97 տոկոս ձայն։
Ներկայումս Վրաստանի ԿԸՀ-ն հաշվարկել է 737 ընտրատեղամասերից 620-ի տվյալները։
Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Քութայիսիում, տեղի կունենա քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ։
Ներկայումս իշխող «Վրացական երազանքի» կողմից Քութայիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Չիգվարիան ստացել է ձայների 48,87 տոկոսը։ Երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժման» թերկնածու Գրիգոլ Վաշաձեն է՝ 27,18 տոկոս ձայներով։
Բացի այդ, ընտրությունների երկրորդ փուլ կարող է տեղի ունենալ 4 տեղական ինքնակառավարման տարածքներում։ Մասնավորապես, Խաշուրիում, Բորժոմիում, Օզուրգետիում եւ Մարտվիլիում ոչ մի թեկնածու չի կարողացել ստանալ ընտրողների 50 տոկոսից ավելի քվեն։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունեցել 64 քաղաքների ու շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ 64 սակրեբուլոների ընտրություններ։ Նրանք ընտրվում են 4 տարի ժամկետով։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...