Իրանական գազի հմայքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իրանական գազի թեմային:
Ըստ նրա` Իրանը Հայաստանին Ռուսաստանից ավելի էժան գազ չի առաջարկում, դրա համար հայկական կողմն իրանական գազ չի գնում: «Եթե ցածր գնի առաջարկ լինի, մենք անպայման կգնենք: Այդ հարցի շուրջ քննարկումները մշտապես ընթացել են եւ ընթանում են»,- ասել է նախարար Մանուկյանը:
Հիշեցնենք` հոկտեմբերին Թեհրանում էր Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, ըստ Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիայի` քննարկվել է նաեւ իրանական գազ գնելու հարցը, ու ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Երեւանը շահագրգիռ է Իրանից գազ գնելու հարցում:
Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն մանրամասնել, թե իրանական կողմն ի՞նչ գնով է առաջարկում գազը: Այդ դեպքում միգուցե եւ պարզվի, որ իրականությունը բոլորովին այլ է: Իսկ իրականությունն այն է, որ գազը ՀՀ սպառողին հասցնելու համար «Գազպրոմն» ինքն է «փայ մտնում»` դառնալով գնի բարձրացման պատճառ, կամ սահմանին գազի գնի տարբերությունն այնքան է, որ գուցե այս դեպքում «Գազպրոմի» համար բավարար գերշահույթներ չեն ստացվի:
Հիշեցնենք, որ դեռ 2013թ. Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրեց հայտնի գազային համաձայնագրերը` պարտավորվելով մինչեւ 2049թ. չանել որեւէ քայլ, որը կհակասի «Գազպրոմ» ընկերության շահերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...