Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. Լավրով Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներ Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ) Ընդամենը չորս ամիս Երևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ) ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է Առողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի Ոչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ին Danone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառով

Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովԳեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում են «Լինենք առողջ» խորագրով մարզամշակութային միջոցառումներՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիԱռաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանըՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի Հայաստան
Մամուլ

Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մեծ հաշվով, բավականին լուրջ քաղաքական նրբություն կա, որը էական ազդեցություն կարող է ունենալ գործընթացների վրա: Եվ այս ամենն, իհարկե, արվում է շատ անփույթ, անպատասխանատու և ուշացումներով: Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը երկու օր շուտ գալիս, ինչ պետք է, վերցնում է: Ի՞նչ է, մենք հետախուզություն չունե՞նք: Մեծ-մեծ խոսում են արտաքին հետախուզություն ստեղծելու մասին, օրումեջ 200 դոլարանոց շպիոններ են բռնում… Իսկ Ադրբեջանը 2 օր առաջ գալիս է, այստեղ նոր հիշում են, որ այնտեղ ճանապարհ ունեին սարքելու»,- նկատեց Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացներին ու դրանց նշանակությանը վերոնշյալի համատեքստում՝ քաղտեխնոլոգը շեշտեց.

«Նիկոլ Փաշինյանը, ընդհանուր առմամբ, ստրատեգիական խնդիր ունի. այն է՝ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, որով ինքն ընդամենը կփորձի ֆիքսել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ իր պատկերացմամբ՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի շուրջ: Ի սկզբանե հայտարարում է, որ Արցախի հետ առնչություն չունի, լավագույն դեպքերում ասում է, որ կզբաղվեն հումանիտար, սոցիալական հարցերով, ըստ էության, ինչպես յուրաքանչյուր երրորդ երկիր: Ասում է նաև, որ իրեն 2 հարց է հետաքրքրում. առաջինը, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանը ճանաչի, երկրորդը՝ Արցախում հայերին գոնե չկոտորեն, անվտանգության ու իրավունքների երաշխիքներ լինեն: Դրա համար է հայտարարում, որ իրեն երաշխավորներ են պետք, ովքեր կերաշխավորեն, որ Ադրբեջանը չի խախտի Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները, ա՛յս-ա՛յս սահմաններով կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ լավ հասկանալով, որ թուղթ ստորագրելով՝ ոչինչ չի լուծվում, և այդ թուղթը լավագույն դեպքում կարող է մնալ օդում: Փաշինյանը երաշխավոր է փնտրում՝ հայտարարելով, որ ռուսները երաշխավոր չեն, ամեն ինչ անելով՝ նրանց հատուկ վանում է, բայց միաժամանակ նաև ասում, թե, կարծես, բրյուսել յան ֆորմատն էլ չի աշխատում»: Իսկ իրականում, Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, որևէ մեկը չի ուզում նշված գործընթացի երաշխավոր լինել:

«Ռուսները, լավ թե վատ, կան և ասում են, որ պարտավորությունները կկատարեն, քանի որ իրենք են երաշխավորը: Նիկոլն էլ ասում է՝ լավ երաշխավոր չեք, կփորձեմ ուրիշ տեղ փնտրել, բայց ուրիշ երաշխավորներ Արևմուտքում չկան: Արևմուտքին զուտ հետաքրքրում է միայն այն, որ Փաշինյանը և Ալիևը ամեն ինչ անեն ռուսական զորքը հետագայում նաև տարածաշրջանից դուրս հանելու համար: Ռուսների փոխարեն այստեղ անվտանգության երաշխավոր լինելու հարցը Արևմուտքին չի հետաքրքրում: Այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի կոնցեպտն ամբողջությամբ տապալված է: Առհասարակ, լուզեր մարդկանցից ձևավորված իշխանությունը չի կարող արտաքին քաղաքական դաշտում հաջողություն ունենալ: Իսկ երաշխավոր չեն կանգնում, որովհետև իրեն որևէ մեկը չի հավատում՝ հասկանալով, որ Բրյուսելում մի բան է ասում, Մոսկվայում՝ այլ բան, Իրանում՝ մեկ այլ բան, Ֆրանսիայում՝ ամբողջությամբ այլ: Սա է պատճառը, որ իր հետ որևէ մեկը անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում, առավել ևս, որ նույն Արևմուտքն ու ՌԴ-ն շահեր ունեն Ադրբեջանի հետ: Մինչդեռ Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին՝ այդ սակարկության դաշտում, ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել, ու արդյունքում ոչինչ չի ստացվում, ոչ ոք բանի տեղ չի դնում: Ամբողջ բանակցային թատրոնը նաև նրա համար է, որ Փաշինյանը ոչ միայն «խաղաղության պայմանագրի», այլև իր համար է անձնական երաշխավոր փնտրում, ինչը չի ստանում»,- ասաց Հակոբյանը՝ նշվածով պայմանավորելով Փաշինյանի նաև իրարամերժ հայտարարությունները: Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը՝ Վ. Հակոբյանը նշեց, որ հիմա բավականին ծանր վիճակում ենք:

«Իրավիճակը պատային է. ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակ է: Այս իշխանությունները պատերազմի չեն պատրաստվում, որովհետև երբ ՀԱՊԿ-ը զենք - զինամթերք է առաջարկում, հրաժարվում են: Փաշինյանը նաև ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է՝ «փող ունենք, բայց մեզ զենք տվող չկա», նաև բողոքում է ՀՕՊ համակարգերից՝ աշխարհին, ըստ էության ասելով, թե «մենք թույլ ենք, կռվող չենք և չենք էլ պատրաստվում, կոնսոլիդացիա չկա»:

Իր, այսպես կոչված, խաղաղությունն էլ ամեն ինչ զիջելու մեթոդոլոգիայով չի ստացվում, որովհետև Ադրբեջանին առանձնապես այդ խաղաղությունը պետք չէ: Ասում է՝ ինձ պետք է, որ թղթի վրա գրես, որ Ղարաբաղը իմն է, ու պետք է լուծենք նաև միջանցքի հարցը, իսկ մնացածն առանց քո խաղաղության էլ կգրավեմ: Այսինքն, ո՛չ այն է ստացվում, ո՛չ այն, դրա համար էլ փակուղային իրավիճակ է: Եվ որպեսզի ինչ-որ բան ստացվի, Հայաստանում նախևառաջ պետք է լինի այնպիսի ղեկավարություն, որը կա՛մ կպատրաստվի կռվի, կա՛մ դրա հետ մեկտեղ կփորձի շտկել բոլոր հարաբերությունները դաշնակիցների, բարեկամների ու գործընկերների հետ»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մեզ մոտ այս առումով բարդ վիճակ է, քանի որ ոչ մի դաշնակից, գործընկեր իրականում չունենք ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից, ինչը ևս վերոնշյալ փակուղու տրամաբանության մեջ է: Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ «բոլորի հետ լավ ենք այնպես, ինչպես լավ ենք Ռուսաստանի հետ»: Այս համատեքստում անդրադառնալով այս փուլում ՌԴ-ից եկող ազդակներին՝ կապված ՀՀ-ի կողմից հատկապես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի հետ, քաղտեխնոլոգը հավելեց. «Այս պահին Արևմուտք-ՌԴ հակամարտության մեջ ամենասուր, ֆոնային և գերզգայուն հարցերից մեկը Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի ձերբակալման հարցն է: Այն, որ հենց այս պահին է Հայաստանը որոշել վավերացնել կանոնադրությունը, Մոսկվան և անձամբ Պուտինը սա ուղղակի որպես թշնամական քայլ են դիտարկել ՌԴ-ի նկատմամբ՝ անկախ ՀՀ իշխանությունների բերած պատճառաբանությունից, ըստ որի, նպատակը հետագայում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն է: Իրավական տեսանկյունից նշվածը նոնսենս է: Քաղաքական տեսանկյունից առավել ևս նոնսենս է. հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի գերնուրբ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ՝ ֆանտաստիկայի ժանրից է մտածել, թե Ադրբեջանին պետք է դատի տան: Իշխանությունների համար սա ընդամենն «ատմազկա» է: Սա բավականին վտանգավոր գործընթաց է: Կարող են համարել, որ ՀՀ-ն կարմիր գիծ է անցնում ու բավականին կոշտ պատասխան լինի, ընդ որում՝ սիմետրիկ և ասիմետրիկ»: Ինչ վերաբերում է նշվածի շուրջ հանրության և հատկապես ՀՀ քաղաքական ուժերի արձագանքներին, նա հավելեց.

«ՀՀ քաղաքական կուսակցությունների, ուժերի դիրքորոշումը ոչ թե այս կամ այն անձի հարցազրույցներով, այլ կուսակցությունների քաղաքական հայտարարություններով է պայմանավորվում: Խոսքն իշխանության, Փաշինյանի հետ հանդիպումների գնացող արտախորհրդարանական ուժերի մասին չէ, իրենց հետ ամեն ինչ վաղուց պարզ է: Բայց ընդդիմադիր դաշտում միակ կուսակցությունը, որը պաշտոնապես արձագանքել է, ՀՀԿ-ն է, որը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Կուսակցությունը քաղաքական բառապաշարով ու եզրույթներով բավականին կշռադատված քաղաքական գնահատական է տվել իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա վարչախմբի արկածախնդիր գործողությունների պատճառով՝ կապված Հռոմի ստատուտի հաստատման գործընթացի հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում