Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. Լավրով Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ) Ընդամենը չորս ամիս Երևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ) ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է Առողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի Ոչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ին Danone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառով Կինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբ

Առայժմ գործնականում ամեն ինչ հակառակ տեսքն ունի. սահմանվում են նոր պատժամիջոցներ, բաց ծովում «պատերազմ» է կազմակերպվում լցանավերի դեմ. ԼավրովՊայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվելՀՀ ՊՆ-ն կներկայացնի սահմանին վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները (տեսանյութ)Ընդամենը չորս ամիսԵրևանն առաջին անգամ ունի կամրջային կառուցվածքների անձնագիր (տեսանյութ)ԵՄ–ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել էԱռողջության ապահովագրության բազային փաթեթին՝ հավելյալ փաթեթների հնարավորություն Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-իՈչ ոք չի կարող խանգարել TRIPP-ին. Այն ունի երկու կողմ կա՝ ԱՄՆ և ՀայաստանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ինDanone-ի մանկական կաթնախառնուրդները Թուրքիան հետ է կանչել՝ դրանցում առկա տոքսինի պատճառովՄինչև 2030 Թուրքիայի սահմանից մինչև Հայաստան և Ադրբեջան տանող ճանապարհի բոլոր հիմնական հատվածները պատրաստ կլինեն. ԿոբախիձեԿինոգործիչների միությունը Ռուբեն Հախվերդյանի 75-ամյակը շնորհավորեց «Քամին ունայնության» ֆիլմի ցուցադրությամբԻրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներիԱռաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանըՀնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվել են ապրիլին ռուսական նավթի գնումներիցԲրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր ՕրբանիցԱպրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակովԻրանցի քաղաքագետ․ Պաշտպանության նախարարը նախազգուշացրել է ԱլիևինՖրանսիան և Ուկրաինան համաձայնության են եկել անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման շուրջԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովԻրանի խորհրդարանը դռնփակ ռեժիմով կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցություններըԴալայ Լաման հերքում է Էփշթեյնի հետ կապերըԻնքնասպանության փորձ է կանխվելԶելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասինԵրևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարՎթարային ջրանջատում Արարատի մարզումԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Հայաստան

Էրիկ Իսրայելյան․ Չեմ հրաժարվում քաղաքացիությունից, հրաժարվում եմ Հայաստանը ներկայացնելուց

Ես չեմ հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից, իմ ազգանունից եւ անձնագրից, ես հրաժարվում եմ Հայաստանը ներկայացնելուց, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացնելուց:

Ինձ իմ երկրում պատշաճ վերաբերմունք ցույց չեն տալիս, սպորտի փոխանախարարն ինձ խաբում է, ֆեդերացիայի նախագահը պատշաճ չի դիմավորում, այդ պատճառով որոշումս վերջնական է եւ կներկայացնեմ ուրիշ երկիր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը:

Մի քանի օր առաջ մարզիկը ֆեյսբուքյան գրառումով հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Լրագրողների հետ զրույցում բռնցքամարտիկը հաստատեց իր որոշումը, բայց չմանրամասնեց, թե որ երկիրն է պատրաստվում ներկայացնել եւ ինչ առաջարկ է ստացել:

«Իմ երկրում ինձ պատշաճ ձեւով չեն ընդունել, դիմավորել, չեն հրավիրել եւ շնորհավորել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո, ինձ համար չեն արել այն, ինչ խոստացել էին, այդ ամենը տեսնելով՝ ես որոշել եմ այլեւս Հայաստանը չներկայացնել:

Ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահ, ԿԳՄՍ նախարար, փոխնախարար ոչինչ չեն արել: 2022 թվականի դեկտեմբերին ես գրառում կատարեցի իմ հեռանալու որոշման մասին, Կարեն Գիլոյանը հանդիպեց ինձ, իմ խնդիրը լսեց, եկավ մեր տուն, իմ խնդիրը տեսավ եւ խոստացավ, որ ինձ կօգնի բնակարան ձեռք բերել բանկով, կանխավճարն էլ իրենք կտան:

Նա խոստացավ ինձ օգնել, ասաց որ կանխավճարի հարցում կդիմի ֆեդերացիայի նախագահին, ՀԱՕԿ նախագահին եւ այդ գումարը կմուծեն: Նաեւ խնդրեց, որ այդ խնդրի մասին լրատվամիջոցներում չբարձրաձայնեմ: Ամիսներ անց ես գտա տուն, Կարեն Գիլոյանը պայմանավորվածություն ձեռք բերեց բանկերից մեկի հետ, բանկը հաստատեց, բնակարանը գնեցին եւ մարտի 20-ին պետք է կանխավճարն անեինք 4 միլիոն 600 հազար դրամի չափով: Ես տան համար արդեն 800 դոլար կանխավճար էի տվել, իսկ 4 միլիոն 600 հազարը պետք է Կարեն Գիլոյանը փոխանցեր, ինչպես եւ խոստացել էր:

Այդ օրը ես զանգահարեցի Կարեն Գիլոյանին, նա ասաց, որ ես դիմեմ Ucom ընկերությանը, նրանք ինձ կտան գումար մարկետինգի դիմաց: Եվ այլեւս իմ զանգերին չպատասխանեց: Ես կորցրեցի իմ կանխավճարը եւ այն տունը, որը ցանկանում էի գնել:

Ես միշտ հպարտ եմ եղել ներկայացնել իմ երկիրը, ուրախացել եմ, որ իմ երկրի համար մեծ հաղթանակներ եմ տարել, հաղթել եմ թուրքին, ադրբեջանցուն եւ մեծ հպարտություն եմ զգացել, բայց երբ քո երկրում քեզ պատշաճ չեն գնահատում, իմաստ չեմ տեսնում շարունակել մնալ այստեղ: Դիմում եմ նաեւ վարչապետին, որ հետեւի, թե այս ոլորտում ինչ է կատարվում, ինչպես են խաբում մարզիկներին:

Ասում են, որ ինձ մեծ գումարներ են տալիս, ամեն ինչ սուտ է: Նախարարությունը ներկայացրել էր իմ պարգեւավճարների, աշխատավարձի հաշվետվությունը: Նրանք նշել էին, որ ինձ միանվագ տվել են 4 միլիոն 600 հազար դրամ: Սուտ է: Նրանք հաշվում են աշխատավարձով, նպաստով: Ես հաց էլ եմ ուտում, կարո՞ղ է դա էլ հաշվեն... Ես միանվագ այդքան գումար չեմ ստացել: Ես ստացել եմ գումարներ, պարգեւավճարներ, չեմ ասում չեմ ստացել, բայց այնքան չէ, որքան նշում են: Նրանք կրկնապատիկ են նշում, ես դրա կեսն եմ ստացել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասում է 5 միլիոն եմ ստացել: Նա սպորտից, բռնցքամարտից գաղափար չունի, նա նույնպես ստում է: Ես հատուկ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, որ հետեւի համակարգում ստախոսներ չլինեն:

Ես այժմ 440 հազար դրամ աշխատավարձ եմ ստացնում սպորտի նախարարությունից, այլեւս ոչ մի տեղից ես գումար չեմ ստանում: Ֆեդերացիայից նույնիսկ մեկ լումա չեմ ստացել այսքան ժամանակ, ոչ մի պարգեւատրում չի եղել Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: ՀԱՕԿ-ից ես աշխատավարձ չեմ ստանում:

Ֆեդերացիայի նախագահի այսօրվա հայտարարությանը, թե ինձ օգնել է դառնալ Եվրոպայի չեմպիոն, ծիխաղելի է: Ես միայն ժպտում եմ, քանի որ իմ բոլոր հաղթանակները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մաքուր են եղել, նոկաուտներով եւ նոկդաուններով: Նա ի՞նչ է ակնարկում, գումա՞ր է տվել իմ մրցակիցներին, որ ծեծ ուտե՞ն:

13 տարի դադարից հետո Հայաստանն իմ շնորհիվ ունեցավ աշխարհի չեմպիոն եւ ինձ պատշաճ չգնահատեցին:

Թե որ երկիր եմ գնալու, միայն ես գիտեմ: Երբ կգնամ, այդ ժամանակ նոր իմ ազգին կասեմ: Որ երկիր էլ գնամ, որ երկրի համար էլ հաղթանակ տանեմ, կբարձրացնեմ նաեւ Հայաստանի դրոշը»,- ասաց Էրիկ Իսրայելյանը: