Իսպանիայի կառավարությունը կդիմի Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը չեղարկելու քայլին
Իսպանիայի կառավարությունը կսկսի Սահմանադրության 155-րդ հոդվածը գործարկելու գործընթացը, որը վերացնում է Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը:
Ինչպես հայտարարել է Իսպանիայի վարչապետի գրասենյակը, Իսպանիայի կառավարությունը կգործարկի 155-րդ հոդվածը շաբաթ կայանալիք կառավարության արտահերթ նիստում:
Գործակալությունը հայտնում է, որ ավելի վաղ հրավիրվել է կառավարության արտահերթ հանդիպում, որին նախորդել էր Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնի հայտարարությունը, որ շրջանային խորհրդարանը կարող է քվեարկել Իսպանիայից անկախանալու պաշտոնական հռչակման մասին, եթե կենտրոնական իշխանությունը չհամաձայնի բանակցությունների:
Հինգշաբթի առավոտյան, Կատալոնիայի դիրքորոշումը հստակեցնելու վերաբերյալ սահմանված վերջնաժամկետից րոպեներ առաջ, Պուչդեմոնը նամակ է հղել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին՝ նշելով, որ եթե Մադրիդը շարունակի «խոչընդոտել երկխոսությանը և շարունակի իր ճնշումը», Կատալոնիան կդիմի պաշտոնապես անկախության հռչակման:
Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին դիմել է Կատալոնիայի իշխանություններին՝ պահանջելով բացատրել, թե արդյոք նրանք անկախություն հռչակել են, թե ոչ: Պուչդեմոնին ժամանակ էր տրվել մինչև երկուշաբթի պատասխանի համար: Հաղորդվել է նաև, որ եթե պատասխան չլինի կամ պատասխանը չբավարարի Իսպանիայի իշխանություններին, հինգշաբթի կառավարությունը կսկսի գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:
Երկուշաբթի հրապարակվել է ժեներալիտետի ղեկավարի նամակը, որտեղ նա չի պարզաբանել անկախություն հռչակելու հետ կապված որոշումը և Մադրիդին երկխոսության կոչ է արել:
«Նամակը, որ մենք ստացել ենք, չի տալիս հարցի պատասխանը»,- ասել էր Իսպանիայի արդարադատության նախարարը նամակում: Նա հավելել էր, որ Մադրիդում նամակն անբավարար են համարում՝ հստակության բացակայության պատճառով:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են