Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը 21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-ի Վենսը Բաքվում է Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Չեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ Նեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը Քննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունը Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու
Մամուլ

Որտեղ են գիշերում եւ ճաշում ԱԱԾ-ի հյուրերը

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ամեն տարի էական գումարներ է հատկացնում ներկայացուցչական ծախսերի համար: ԱԱԾ-ի կատարած գնումների պայմանագրերի ուսումնասիրությամբ «ՀԺ»-ն պարզել է, որ այս կառույցը 2017 թվականին միայն ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման թվով 42 պայմանագիր է կնքել:

ԱԱԾ-ի, այսպես ասենք, հիմնական գործընկերներն են՝ Երեւանի կոնյակի գործարանը, Անի հյուրանոցը, Էլիտ բաս ընկերությունը, «Երեւանյան գիշերներ» ռեստորանը, Արքայաձոր ռեստորանային համալիրը, Ուռենիներ ռեստորանը, Շիրակ հյուրանոցը, ճաշկերույթ կազմակերպող «Սել» ընկերություն եւ Երեւան պանդոկը:

Այսպես, ԱԱԾ-ի հյուրերը տեղափոխվում են մայրաքաղաքում ամենահայտնի տուրիստական ուղղություներ սպասարկող եւ քաղաքացիներին տեղափոխող ընկերությունների կողմից՝ Հյուր սերվիսի եւ «Էլիտ բաս» ընկերության կողմից:

«Էլիտ բաս» ընկերության հետ այս տարի կնքվել է 115 հազար եւ 80 հազար դրամ արժեքով երկու պայմանագիր, որով տեղափոխվել են ԱԱԾ-ի հյուրերը: Հյուր սերվիսի հետ կնքվել է 430 հազար դրամ արժողությամբ մեկ պայմանագիր:

«Պեռնո ռիկար Արմենիա» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է Երեւանի կոնյակի գործարանի իրավական հիմնադիրը, ԱԱԾ-ին կոնյակ մատակարարող հիմնական ընկերությունն է: Միայն այս տարի Ազգային անվտագության ծառայությանը կոնյակներ մատակարարելու թվով 7 պայմանագիր է կնքվել: Բոլորը միասին վերցրած կազմել են մոտ 4 միլիոն դրամ (3 միլիոն 968 հազար 300 դրամ): Մատակարարվել են «Ախթամար», «Ընտիր» եւ «Նաիրի» տեսակի կոնյակներ, երբեմն էլ հուշանվերի տուփերով:

«Սել» ընկերության հետ կնքվել է 2 պայմանագիր՝ 278 հազարական դրամ ծավալով: Երկու ճաշկերույթներին մասնակցել է 35 անձ:

«Անի պլազա» հյուրանոցի հետ, որն ամենամոտն է ԱԱԾ-ի վարչական շենքին, կնքվել է հյուրանոցային ծառայություներ մատուցելու թվով 7 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն դրամ: Այս պայմանագրերից ամենաթանկը կազմել է 2.2 միլիոն դրամ, որով հյուրանոցը ԱԱԾ-ին է տրամադրել 2 հատ լյուքս եւ 13 հատ ստանդարտ համարներ, կոնֆերանս դահլիճը եւ 3 օր 34 անձի համար ճաշ եւ ընթրիք է մատուցել:

«Երեւանյան գիշերներ» ռեստորանի հետ կնքվել է թվով 3 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Պայմանագրերում չի նշվել, թե կազմակերպված ճաշկերույթներին քանի անձ է մասնակցել:

«Արքայաձոր» ռեստորանը ԱԱԾ-ի հետ ունի կնքած 2 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 270 հազար դրամ: Այս ռեստորանի ծառայություններից օգտվողների թիվը կրկին նշված չէ պայմանագրերում:

«Օնիրա քլաբ» ընկերությունը դուրս չի մնացել ԱԱԾ-ի գնուների գործընթացից: Այս ընկերությանը պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցի ծառայություններից օգտվելու համար վճարվել է 622 հազար դրամ: 2 օրով զբաղեցվել է հյուրանոցի թվով 3 ստանդարտ համարները, 2 օրով 1 լյուսք համար եւ 2 օրով մեկ այլ համար: Հյուրանոցի հյուրերը օգտվել են նաեւ ռեստորանի ծառայությունից: Այս հյուրանոցը, ի դեպ, պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հյուրանոցի հարեւանությամբ տեղակայված է Երեւանին մոտ միակ խաղատունը՝ «Շանգրի լա»-ն:

«Հարսնաքար» ռեստորանի, «Երեւան պանդոկ»-ի հետ կնքվել է մեկական պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 432 հազար դրամ: «Ուռենիներ» ընկերության հետ էլ կնքվել է 858 հազար դրամ արժեքով ճաշկերույթ կազմակերպելու պայամանգիր: Այս պայմանագիրը միակն է, որտեղ նշված է, թե ինչ միջոցառման շրջանակում է մատուցվել ճաշկերույթը: Պարզվում է, որ «Ուռենիներ»-ում ճաշկերույթ է մատուցվել թվով 69 անձի, որոնք մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների օպերատիվ-հետախուզական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը»:

մանրամասները՝ թերթի այսօրվա համարում