Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 52-ամյա Կարինե Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն, իսկ 06-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 24-ամյա Սասուն Փոլադյանը, Էջմիածի քաղաքի բնակիչ, 26-ամյա Քրիստինե Փոլադյանը, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 44-ամյա Աշխեն Գալստյանն ու 06-ի վարորդ Կ. Փոլադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Վարպետյանը աշխատում է Հայաստանում ԱՄՆ դեսպաատանը՝ որպես հաշվապահ, վիրավորներից Կ. Բաղդասարյանը նույն դեսպանատան կադրերի բաժնում, իսկ վիավորներից Ք. Փոլադյանը, Ա. Գալստյանը և Կ. Փոլադյանը աշխատում են ՀՀ ՊՆ N զորամասում:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են