Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք
Հոկտեմբերի 16-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը 2008թ.-ից ի վեր առաջին անգամ մտել են Հյուսիսային Իրաքի Զապ շրջան և ռազմական գործողություններ իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝ օպերացիային մասնակցել են Թուրքիայի զինուժին պատկանող F-16 տիպի կործանիչներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ: Գործողության ժամանակ սպանվել է 16 քուրդ զինյալ:
Նշվում է, որ Թուրքիայի Հաթայ նահանգից Հյուսիսային Իրաք են ներխուժել թուրքական 2 հատուկջոկատայինների խումբ: Գործողության ժամանակ կորուստներ է ունեցել նաև թուրքական կողմը: Սպանվել է 4 հատուկջոկատային:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս օպերացիան իրականացվում է Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաների անվտանգությունը ապահավելու համար:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիան ցամաքային ուժեր էր մտցրել Հյուսիսային Իրաք մտցրել 2008թ. փետրվարի 21-29 ընկած ժամանահատվածում: Այդ ռազմական գործողությունները, որը կրում էր «Արևի օպերացիա» անվանումը նույնպես ուղղված էր քուրդ զինյալների դեմ: Մոտ 10.000 թուրք զինվորներ ներխուժելով Հյուսիսային Իրաք, կատաղի բախումների մեջ մտան քուրդ զինյալների հետ: Օպերացիայի ժամանակ սպանվեց PKK-ի հայտնի հրամանատարնեից Բահոզ Էրդալը:
Ընդհանուր առմամբ այդ օպերացիայի ընթացքում սպանվել էր 240 քուրդ զինյալ և 27 թուրք զինվոր (թուրքական կողմի տվյալներ): Քրդական կողմը նաև խոցել էր 1 թուրքական ինքնաթիռ:
2008թ. փետրվարի 29-ին Թուրքիան հայտարարեց օպերացիայի ավարտի մասին և դուրս բերեց իր զորքերը Իրաքի տարածքից:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են